Air Asia-ի կործանված օդանավի «սև արկղերը» հաստատել են վթարային վիճակի առկայությունը
Աշխարհ
Ճավայի ծովում կործանված Air Asia ավիաընկերությանը պատկանող օդանավի «սև արկղերի» վերծանումը ցույց է տվել, որ ինքնաթիռում վթարային վիճակ է եղել: Այս մասին գրել է Today թերթը:
Լսելի են եղել ինքնաթիռի կտրուկ անկման մասին զգուշացումները:
Ինչպես վկայում են ինքնագրիչների տվյալները, օդաչուները փորձել են ինքնաթիռը դուրս բերել այդ վիճակից:
«Ձայնագրության մեջ լսվում են տագնապի ազդանշաններն ու օդաչուների ձայնը: Դժվար է հասկանալ, թե ինչի մասին են նրանք պայմանավորվել»,- պատմել է Տրանսպորտի ազգային անվտանգության կոմիտեի աշխատակիցը:
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, Ինդոնեզիան մտադիր է գաղտնի պահել ինքնաթիռի կործանման մասին նախնական զեկույցը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու