Իրանի ԱԳ նախարարը քննադատել է Իսրայելին՝ Սիրիային ավիահարվածներ հասցնելու համար
Աշխարհ
Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը քննադատել է Իսրայելի ՌՕՈՒ հարվածները Սիրիայի Էլ-Կունեյթրա քաղաքի ուղղությամբ, որի ընթացքում «Հեզբոլլահ» շարժման 6 ակտիվիստի հետ միասին զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի էլիտար ստորաբաժանումից գեներալ: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:
Իրանի արտաքին գործերի նախարարը ցավակցություն է հայտնել գեներալի մահվան կապակցությամբ և դատապարտել է «աշխարհի ընտրողական մոտեցումն ահաբեկչությանը և ծայրահեղականությանը»՝ «մարդկության հանդեպ հանցագործությունների և կրոնական սրբավայրերը վիրավորելու հանդեպ լռությանը զուգահեռ», փոխանցել է իրանական Press TV հեռուստաալիքը:
Իսրայելը պաշտոնապես չի մեկնաբանել իր մասնակցությունը սիրիական ավիահարվածներին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու