Ջրասուզակներն AirAsia-ի ինքնաթիռի կորպուսում հայտնաբերել են զոհվածների մարմիններ
Աշխարհ
Ինդոնեզիայի ռազմածովային ուժերի ջրասուզակներին հաջողվել է հետախուզել AirAsia ընկերության կործանված ինքնաթիռի ֆյուզելաժը և կորպուսի ներսում հայտնաբերել զոհվածների մարմիններ: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով արևմտյան նավատորմի հրամանատար դերծովակալ Վիդոդոյին:
Նրա խոսքով՝ Ճավայի ծովի հատակից բարձրացվել են աղետի երեք զոհի մարմինները, աշխատանքները շարունակվում են:
Այսպիսով՝ հայտնաբերված մարմինների թիվը հասել 56-ի, ընդ որում՝ ինքնաթիռում եղել է 162 մարդ: Ըստ փորձագետների՝ ֆյուզելաժի ներսում կարող է գտնվել ավիաաղետի զոհերի մեծ մասը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու