Ադրբեջանում ձերբակալում են «Եհովայի վկաներին»
Աշխարհ
Բաքվի Լոքբաթան ավանում ոստիկանությունը ձերբակալել է «Եհովայի վկաներ» աղանդի ներկայացուցիչներ Մահլուղա Ահմեդովային և Իսմայիլ Բաղիրովին:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, հայտնել է Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ ձերբակալվածները զբաղվել են աղանդի քարոզչությամբ, և նրանց մոտ եղել են տարածման համար «արգելված» կրոնական բովանդակությամբ գրքեր:
Ուշագրավ է, որ աղանդավորների ձերբակալությունը ոստիկանությունը կատարել է այն ժամանակ, երբ Ադրբեջանի կրոնական աշխատանքների գծով պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլըն հանդիպում էր «Եհովայի վկաների» Եվրոպական ասոցիացիայի ներկայացուցիչներ Մարկ Հանսոնի, Վասիլ Կալենի և կազմակերպության տեղական համանքի անդամների հետ:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել