Ադրբեջանում սկեսրայրը սպանել է հարսին, հետո՝ իրեն
Աշխարհ
Ադրբեջանի Շիրվան քաղաքում սկեսրայրը սպանել է հարսին, հետո իրեն: Միջադեպը գրանցվել է ասօր առավոտյան ժամը 9-ին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, Գյանջայի բնակիչ Արազ Քիշիևը (ծնվ. 1965 թ.) դժգոհ է եղել այն բանից, որ իր որդին' Էլմիր Քիշիևը ամուսնացած է Սևինջ Բալաքիշիևայի (ծնվ. 1976 թ.) հետ: Դրա հետ կապված վերջին շրջանում ընտանիքում կոնֆլիկտային իրավիճակներ էին ծագում: Հայրը որդուց բազմիցս պահանջել էր ամուսնալուծվել, իսկ կինը բողոքում էր:
Նրանց բնակարանը վերանորոգող բանվորները պատմել են, որ Ա. Քիշիևը որդու տուն է եկել առավոտյան 9-ին, և որոշ ժամանակ հետո տանից ճիչեր են լսվել: Հետո եկել են տանտերը և իրավապահ մարմինների աշխատակիցները: Ս. Բալաքիշիևայի կոկորդի և սրտի շրջանում բազմաթիվ դանակահարվածներ են հայտնաբերվել, իսկ Ա. Քիշիևի մոտ վերքեր են հայտնաբերվել միայն կոկորդի հատվածում: Ենթադրվում է, որ Ա. Քիշիևն իր վիզը կտրել է հարսին սպանելուց հետո: Կատարվում է հետաքննություն:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել