Եգիպտոսում դատարանը բանտից ազատ է արձակել Մուբարաքի որդիներին
Աշխարհ
Կահիրեի քրեական դատարանը այսօր ազատ է արձակել Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի որդիներին, ովքեր մեղադրվում էին կոռուպցիայով զբաղվելու մեջ: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
Նման որոշման ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ այս գործընթացը ուղարկվել էր վերանայման` վճռաբեկ դատարանի բողոքարկումից հետո:
Մուբարաքի և նրա որդիների դեմ հարուցվել են քրեական գործեր ապօրինի ճանապարհով հարստանալու և պետական միջոցները վատնելու վերաբերյալ:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել