Մոսկվայի դեմ պատժամիջոցների վերացումը կախված է մինսկյան պայմանավորվածությունների կատարումից. ՌԴ-ում ԵՄ դեսպան
Աշխարհ
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացման հարցը կախված է Ուկրաինայի հարցով` Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումից: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Ռուսաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վիգաուդաս Ուշացկասին:
«Բեռլինում առաջընթացի (Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Ուկրաինայի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ - ՏԱՍՍ) ձեռք բերումը պայմանավորված է նրանով, որ որոշում է ընդունվել հետևողականորեն իրականացնել Մինսկի համաձայնագրերը: Կողմերը պարտավորվել են կոնկրետ քայլեր ձեռնարկել` շփման գծից ծանր զենքի դուրս բերման ուղղությամբ», - ասել է նա:
«Կարևոր է, որ այդ պայմանավորվածությունները հնարավորինս շուտ իրականություն դառնան և ստեղծեն նոր դինամիկա, որը մենք կարող ենք հաշվի առնել մինսկյան համաձայնագրերը իրականացնելիս` մեր ապագա որոշումներում, որպեսզի անցնենք պատժամիջոցների չեղարկման հարցին», - ասել է դիվանագետը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու