Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարեն Դեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. Ավստրալիա Մալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ) Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիեւը. մանրամասներ Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ) Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել 

Լևոն Մելիք-Շահնազարյանը սահմանային լարվածությունը պայմանավորում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցով

ԱՐԽԻՎ

Հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանի լարվածությունը քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանն առաջին հերթին պայմանավորում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցով: Ըստ քաղաքագետի, այդ կերպ Ադրբեջանը միանգամից մի քանի խնդիր կլուծի: «Արմենպրես»-ը ներկայացնում է քաղաքագետի հետ զրույցը:

-Սահմանային աննախադեպ լարվածությամբ է սկսվել տարին և արդեն մեկ ամիս է' շարունակվում է: Որքանո՞վ է տեղին նման լարվածությունը որևէ տոնով կամ օրով պայմանավորելը:

-Հունվարյան լարվածությունը պայմանավորել ինչ-որ օրերով' սխալ է: Նման բաներ եղել են, բայց այս տարի էական փոփոխություն է սկսվել: Փոխվել է իրավիճակը: Այս տարի Հայաստանը կլինի միջազգային մամուլի կենտրոնում' պայմանավորված Հայոց ցեղասպանության տարելիցով: Հենց այդ պատճառով էլ Ադրբեջանը Հայաստանի համար սև փիար է պատրաստել' նպատակ ունենալով մի քանի խնդիր լուծել: Սահմանին սադրանքներ հրահրելով' Ադրբեջանը ցույց է տալիս, որ իր խնդիրը ոչ թե Արցախի ինքնորոշված ժողովրդի հետ է, այլ Հայաստանի հետ, որն իբր հարձակվել, «գրավել» է այդ տարածքը: Այդ կերպ նա փակում է Արցախի հարցը, և Արցախը դառնում է ոչ թե մի պետություն, որ ինքնորոշման իրավունքի հիման վրա է ստեղծվել և զարգանում, այլ Հայաստանը գրավել է Ադրբեջանից: Հետևաբար, երկիրը, որը «հարձակվում» է, «գրավում» և «օկուպացնում» է մեկ այլ երկիրը, մխիթարանքի, օգնության կարիք չունի և ագրեսոր պետության հետ սգալ չի կարելի: Երկրորդ խնդիրն այն է, որ Ադրբեջանը Թուրքիայից ոչ պակաս վախենում է Ցեղասպանության ընդհանուր ճանաչման գործընթացից: Հայոց ցեղասպանությունը, որ Թուրքիայում սկսվել է դեռևս է 19-րդ դարի վերջին, 1918 թ. անցել է սահմանն ու Ադրբեջանի Հանրապետություն հռչակված տարածքում շարունակվել: 1918-1920թթ. այդ տարածքում մորթվել է մոտ 250 հազար հայ: Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ այդ հարցը վաղ թե ուշ բարձրանալու է: Կան բազմաթիվ գրքեր, փաստաթղթղեր այդ հարցի վերաբերյալ: Ադրբեջանը շատ լավ հասկանում է, թե այդ հարցի բարձրացումն ինչի կբերի: Երրորդ խնդիրն այն է, որ թվում է, թե Ադրբեջանն Արևմուտքի հետ շատ վատ հարաբերությունների մեջ է, սակայն իրականում դա թվացյալ է: Ադրբեջանն առևտրի մեջ է Արևմուտքի հետ և այս առևտրով փորձում է մի քանի ուղղությամբ ճնշել Արևմուտքին իր համար դիվիդենտներ ստանալու համար: Նախ, Ադրբեջանը տարատեսակ կոմպրոմատներ է հավաքում Արևմուտքի քաղաքական գործիչների դեմ, սպառնում է նրանց իր գազի և նավթի մատակարարման դադարեցմամբ: Հատկապես հիմա, երբ ՌԴ-ի հետ էներգետիկ հարցոմ Եվրոպան լուրջ խնդիրներ ունի, Ադրբեջանը փորձում է սպառնալ Արևմուտքին, ինչը շատ լուրջ է: Սա հունվար ամիսը չէ, սա 2015վականն է, մենք պետք է սա հասկանանք: Սա շարունակական կլինի այնքան, քանի դեռ արժանի պատասխան չլինի:

-Մեկ ամիս է սահմանին լարվածությունը չի հանդարտվում: Կողմերը կորուստներ ունեն, սակայն միջազգային կազմակերպություններն այդպես էլ համապատասխան հայտարարությամբ և գործողությամբ հանդես չի գալիս, և սա առաջին դեպքը չէ: Որքանո՞վ է արդարացված սպասել միջազգային կազմակերպությունների հայտարարություններին և ակնկալել նրանց կողմից որևէ լուրջ գործողություն:

-Դա մեր ժողովրդի բնավորությունն է: Մենք միշտ խուսափել ենք պատերազմից: Մենք հոյակապ զինվոր ենք, աշխարհում հայի նման զինվոր չկա, բայց մինչ այդ հույսը դնում ենք բոլորի վրա, մտածում ենք' կգան, չեն թողնի, կխանգարեն, կարգելեն հարձակվողին, սակայն երբ դանակը հասնում է ոսկորին և տեղ չկա նահանջելու, սկսում ենք կռվել և կռվում ենք հրաշալի: Հիմա նույն վիճակն է:

-Փաստորեն պատմությունից դասեր չենք քաղում:

-Էթնիկական հիշողությունը շատ կարճ է: Առանձին անհատի հիշողությունն ավելի երկար է, քան ամբողջ ազգինը մեկտեղ է: Ճանաչելով մեր բանակը՝ անսահման վստահություն ունեմ մեր բանակի հանդեպ ու որքան դանակը հասնում է ոսկորին, այնքան ագրեսորի հանդեպ պատասխանն ավելի ուժգին է լինելու: Բայց այսօր մենք այն դերն ենք ստանձել, որը բազմիցս մեզ խանգարել է. դա օտարի արձագանքին սպասելն է: Միջազգային հանրությունը թքած ունի, թե այստեղ ինչ է կատարվում: Նրան չի հետաքրքրի այնքան ժամանակ, քանի դեռ այս իրավիճակը չի վնասում նրա շահերին: Երբ սկսի վնասել՝ կգա, կխոսի, կխառնվի:

-Այսինքն հետևենք ժողովրդական ասացվածքին' եղունգ ունես գլուխդ քորի:

-Միանշանակ, ու այստեղ հարցն այն է, որ մենք ոչ միայն եղունգ ունենք, որ կկարողանանք մեր գլուխը քորել, այլև թշնամու գլուխը պոկել: Այսպես է իրավիճակը, հետևաբար, սպասել, թե ով ինչ հայտարարություն կանի' անիմաստ է:

-Ըստ ձեզ' այդ ժամանակը ե՞րբ է գալու:

-Թե՛ մենք, թե՛ Ադրբեջանը հայտնվել ենք մի բարդ իրավիճակում, երբ հասկանալի է, որ պատերազմ սկսողը կարող է պատժվել: Եթե մենք հակահարված ենք տալիս և ոչնչացնում ենք 20-25 զինվոր, դա դեռ պատերազմ չէ: Ավելի լուրջ և կոշտ գործողությունների չի կարելի դիմել, քանի որ ավելի լուրջը դա արդեն պատերազմի վերսկսում է նշանակում, իսկ ինչպես նշեցի' ագրեսորները միշտ խիստ են պատժվում:

-Այդ դեպքում այս խնդրի լուծումը ինչպե՞ս եք տեսնում:

-Լուծումն այդ 25-50 զինվորին ոչնչացնելու մեջ է: Եթե նրանց յուրաքանչյուր ակտիվացման դեպքում այդքան ադրբեջանցի զինվոր ոչնչացնենք, նրանք արյունաքամ կլինեն:

-Այո, բայց մենք էլ ենք կորուստներ ունենում:

-Այո, ճիշտ եք: Այստեղ տեղին է հիշատակել, որ այն տղամարդը, ով հագնում է զինվորի համազգեստ, պետք է պատրաստ լինի ոչ միայն կռվելու և սպանելու, այլև մեռնելու: Չի լինում, որ միայն քեզ են ոչնչացնում, լինում է, որ քեզ էլ են ոչնչացնում: Սա շատ ցավալի է և մենք այսպես ապրել ենք հազարամյակներ և կարողացել ենք ապրել: Որքան ուժեղ և համախմբված եղանք այնքան քիչ կորուստներ կունենանք:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարենԴեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. ԱվստրալիաՄալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ) Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիեւը. մանրամասներ Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ) Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ)Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունըՌուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայողՋենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում ենՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՀայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպքՊուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը Ինչպե՞ս հասնել համալսարան․ Էջմիածին-Երևան տրանսպորտային խնդիրն ու ուսանողների բողոքըՄոսկվան զգուշացնում է․ Եվրոպայի միջամտությունը կարող է տապալել Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀԱՊԿ-ից աստիճանաբար հեռանալը բխում է Բոլթոնի «պատմական կաղապարներից» հրաժարվելու թեզից․ ՇարմազանովԶելենսկին գովերգել է Ադրբեջանի՝ օկուպացված տարածքներում իրականացվող «վերականգնումը»․ ի՞նչ է նա ասել «Այս թանկացումնե՞րն էիք խոստացել անել»․ բողոքի ակցիա՝ ուղղված Տիգրան ԱվինյանինUFC-ի նախկին չեմպիոնին խմբակային ծեծի են ենթարկելՄոսկվան վերջնագի՞ր է ներկայացնում․ ՀՀ-ն կորցնում է իր վերջին անվտանգային հենարանը․ քաղաքագետԿվերանայվի Խարբերդի խնամքի կենտրոնի խնամարկյալների տարիքային շեմըՌԴ-ում պայթյուն, Աստանայում դոլարների առեղծված, Իրանում՝ կանանց ռազմական պատրաստություն
Ամենադիտված