Արաբկիրում ծեծկռտուք է եղել․ 7 անձ ձերբակալվել է, մեկի նկատմամբ սպանության փորձի կասկած կա
Իրավունք
Սեպտեմբերի 25-ին՝ կեսգիշերն անց, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն մեկ տասնյակից ավելի ահազանգ է ստացվել Ավետիք Իսահակյան փողոցում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ։
ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ դեպքից հետո բժշկական կենտրոններ կտրած-ծակած վերքերով տեղափոխվել են Երևանի 21 և 29-ամյա երկու բնակիչ։ Պարզվել է, որ ռեստորանում նրանք վիճաբանել են 36-ամյա տղամարդու հետ, հայհոյանքներ հնչեցրել և հարվածներ հասցրել միմյանց։ Վիճաբանությունը շարունակվել է դրսում, որտեղ դրան միացած մի խումբ անձինք հարվածներ են հասցրել 36-ամյա տղամարդուն։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանները 21 և 29-ամյա երիտասարդներին ձերբակալել են մարմնական վնասվածք պատճառելու և խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով։
Սեպտեմբերի 27-ին Դուրյան փողոցում հայտնաբերվել և ձերբակալվել է նաև վիճաբանության 31-ամյա մասնակիցը՝ սպանության փորձ և խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով։ Եվս չորս մասնակից ներկայացվել է նախաքննական մարմին։ Ոստիկանությունը միջոցառումներ է իրականացնում միջադեպի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը