Օլանդը կասկածի տակ է դրել ԱՄՆ-ի՝ որպես դաշնակցի հուսալիությունը
Քաղաքական
Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը քննադատել է ԱՄՆ-ին՝ պնդելով, որ Վաշինգտոնը Ուկրաինային չի տրամադրում դիմադրելու համար անհրաժեշտ բոլոր միջոցները։ Այս մասին նա ասել է El País-ին և LENA լրատվամիջոցների միավորման անդամներին տված հարցազրույցում։
Օլանդի խոսքով՝ դաշնակցից չեն ակնկալում, որ նա կպահանջի զիջել սեփական տարածքները, թիկունքում առևտրային գործարքներ կկնքի Չինաստանի հետ կամ մաքսատուրքեր կսահմանի դաշնակցի արտադրանքի նկատմամբ։ Նրա գնահատմամբ՝ դաշնակիցը պետք է օգնություն խոստանա հարձակման դեպքում և Ուկրաինային տրամադրի դիմադրելու համար անհրաժեշտ միջոցները։
Ֆրանսիայի նախկին նախագահը նաև նշել է, որ Եվրոպան պետք է հետևություններ անի ԱՄՆ-ից աճող հեռավորությունից։ Նրա խոսքով՝ նպատակը ԱՄՆ-ից կտրվելը չէ, այլ սեփական անվտանգությունը, արդյունաբերությունն ու տեխնոլոգիական ինքնիշխանությունն ապահովելը։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը