Կիևի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել, հրդեհ է բռնկվել
Կիևի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել, որից հետո քաղաքի երկնքում սև ծուխ է բարձրացել։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Financial Times-ի՝ Ուկրաինայում աշխատող թղթակից Քրիստոֆեր Միլլերը։
«Ստրանա.ua»-ն հայտնում է, որ Կիևի բնակիչները հրդեհը տեսնում են «Ոսկե դարպասներ» հուշարձանի ուղղությամբ։ Ուկրաինական լրատվամիջոցները ևս գրում են մայրաքաղաքի կենտրոնում բռնկված խոշոր հրդեհի մասին։
Թե ինչն է պայթել և արդյոք տուժածներ կան, հրապարակված տեղեկություններից դեռ պարզ չէ։ Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին Կիևում այլ պայթյունների և Բրովարիի շրջանում պահեստներում բռնկված հրդեհի մասին։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը