Բոսնիա և Հերցեգովինայում ընտրություններ են․ ԵՄ ուղին՝ առանցքում Պետք է «պտուղները քաղեն» բարձր գնաճի և թանկ գազի տեսքով․ Մեդվեդև Ռուսական բանակն ավերիչ հարված է հասցրել Ուկրաինային սպասարկող նավերին․ մանրամասներ Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Իրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում ՔՊ–ական պատգամավորներն այցելել են ադրբեջանցու կրակոցից վիրավորված սյունեցի կնոջը Այնթապում վթարի հետևանքով մոպեդի անչափահաս վարորդը մահացել է Ձերբակալվել է 21-ամյա տղա Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Ուկրաինան կուժեղացնի հարվածները ռուսական նավթավերամշակման գործարանների ուղղությամբ. Զելենսկի Բրազիլիայում նախագահական ընտրություններ են. գլխավոր մրցակիցներն են Լուլան և Ժաիր Բոլսոնարուի որդին Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան 

Փերինչեքի դատավարությունը, լրատվամիջոցների արձագանքն ու ազդեցությունը միջազգային հանրության վրա

Հասարակություն

Նորաձևության մասին ամսագրերից մինչև ամենահեղինակավոր լրատվամիջոցներն անդրադարձան Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննվող թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքի դատավարությունը: Պատճառն այն է, որ ՄԻԵԴ-ը քննում էր մի գործ, որի նախադեպը դեռևս չի եղել և նաև այն, որ, հայկական կողմի շահերը ներկայացնող իրավապաշտպաններից էին Ամալ Քլունին և Ջեֆրի Ռոբերթսոնը: Նրանց ելույ թները հրապարակել են հեղինակավոր լրատվամիջոցները՝ նաև անդրադառնալով Հայոց ցեղասպանության խնդրին, մեկ դար առաջ տեղի ունեցած իրադարձություններին: Հեղինակավոր լրատվամիջոցների աչքից չի վրիպել անգամ այն հանգամանքը, որ Քլունին դատավարությանը եկել էր՝ հագուստին կրելով մանուշակագույն անմոռումը: «Դա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընտրված խորհրդանշական ծաղիկն է»,- գրել էր Harper Bazar-ը, որի հետևորդների թիվը միայն համացանցում անցնում է մի քանի միլիոնը:

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի գնահատմամբ՝ հեղինակավոր լրատվամիջոցների արձագանքը կարող է իր ազդեցությունն ունենալ նաև այդ երկրներում հասարակության մեջ կարծիքի փոփոխության վրա: «Այդ հրապարակումները կարող են մեծ ազդեցություն թողնել հասարակությունների վրա: Մենք միշտ պայքարել ենք Հայոց ցեղասպանության մոռացված չլինելու համար, և ինչ-ինչ հանգ ամանքներից ելնելով՝ աշխարհը խոսում է այսօր այդ մասին: Մենք պետք է սովորենք այս ուշադրությանը, քանի որ օրեցօր այդ ուշադրությունն ավելի է շատանալու, բազմապատկվելու: Իսկ մեր հաղթանակներից մեկը կլինի նաև ՄԻԵԴ-ի Մեծ պալատի արդարացի վճռի հրապարակումը, որը, վստահ եմ, կրկին կարժանանա լրատվամիջոցների բուռն արձագանքին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

«Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանն էլ վերջին օրերին հետևում է շվեյցարական մամուլի արձագանքին: Նրա գնահատմամբ Շվեյցարիայում շատ աշխույժ կերպով են լուսաբանում դատավարությունն ու գրեթե բոլոր հոդվածներն ավարտվում են ծավալուն background-ով (բազային ինֆորմացիա) Հայոց ցեղասպանության մասին: «Շվեյցարական, գերմանական, ֆրանսիական և բելգիական լրատվամիջոցները հսկայական հոդվածներով անդրադարձել են դատավարության ընթացքին: Վստահաբար առաջիկա օրերին մենք կտեսնենք տարբեր մեկնաբանական, վերլուծական հոդվածներ այս դատավարության առնչությամբ: Նրանք բոլորն էլ տեղեկություններ կտան, թե խնդրո առարկան ինչ է՝ տեղեկացնելով Հայոց ցեղասպանության փաստերն ու տեսակետներ կներկայացնեն»,- ասում է Ավետիքյանը՝ շեշտելով, որ մամուլը որպես 4-րդ իշխանություն իր գործը հրաշալի կատարեց:

Միաժամանակ, ոչ ուղղակի կերպով մամուլը նաև որոշակի բացասական մթնոլորտ ստեղծեց դատավարության առնչությամբ, և այդ մթնոլորտի ազդեցությունը խիստ նկատելի էր դատավարության ողջ ընթացքում:

«Հունվարին ֆրանսիական «Շառլի Հեբդո»-ի խմբագրատան վրա կատարված ահաբեկչությունից հետո եվրոպական մայրցամաքում տիրում է ուրվական կարծիքի, խոսքի ազատության, բացարձակ ազատությունների վերաբերյալ: Այդ մթնոլորտը նպաստավոր չի կարող լինել մեզ համար»,- ասում է Ավետիքյանը՝ հավելելով, որ թուրքական կողմը դա շատ լավ օգտագործեց և դատավարության ընթացքը սկզբնակետից շեղվեց: Շատերը «Շառլի Հեբդո»-ի դեպքերից հետո ընկել են այլ ծայրահեղության մեջ և, անկախ ամեն ինչից, կարծիքի ազատությունը համարում են մարդու ազատություն և ոչ պատժելի արարք: «Այս մթնոլորտն ունեցավ իր բացասական ազդեցությունը: Լավ է, որ դատավճիռը վեց ամիս անց է կայանալու և այդ ընթացքում այդ ընդհանուր մթնոլորտը կարող է թուլանալ»,- ասաց Ավետիքյանը:

Մարդու իրավուքնների եվրոպական դատարանում Դողու Փերինչեքի գործով լսումներն ավարտվել են հունվարի 28-ին: Դատարանը լսել է Փերինչեքին, պատասխանող կողմ Շվեյցարիայի կառավարության տեսակետը և նաև գործով երրորդ կողմ հանդիսացող Հայաստանի և Թուրքիայի պատվիրակություններին: Հայկական կողմից եվրոպական դատարանում հանդես են եկել Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը, Հայաստանի շահերը ՄԻԵԴ-ում ներկայացնող միջազգային կարգի փաստաբաններից երկուսը՝ Ամալ Քլունին և Ջեֆրի Ռոբերթսոնը:

2007 թվականի մարտի 9-ին շվեյցարական դատարանը Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով դատապարտել էր թուրք ազգայնական Դողու Փերինչեքին՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար՝ ենթարկելով ինչպես ֆինանսական, այնպես էլ քրեական պատասխանատվության: Վո կանտոնի վերաքննիչ դատարանը և Դաշնային գերագույն դատարանը մերժել էին մարտի 9-ի դատավճռի դեմ ներկայացված բողոքը:

2013 թվականի դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասու պալատը դատավճիռ է կայացրել, ըստ որի՝ շվեյցարական դատարանները խախտել են բողոքարկողի՝ Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը: Շվեյցարիայի արդարադատության դաշնային գրասենյակը մարտի 11-ին հաղորդել էր, որ Շվեյցարիան պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ Դողու Փերինչեքի գործը Գերագույն պալատի կողմից վերանայելու պահանջով: ՄԻԵԴ-ը գործը Գերագույն պալատ էր ուղարկել մինչև մարտի 17-ը: Օգոստոսի 25-ին Հայաստանը հայտ ներկայացրեց մասնակցելու դատավարությանը: Դատավարութ յանը մասնակցելու հայտ է ներկայացրել նաև Թուրքիան:

Շվեյցարիան առաջին պետությունն է, որ քրեականացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը՝ մարդկության դեմ կատարած հանցանքը հերքողների համար սահմանելով ազատազրկում և դրամական տուգանք: Հետագայում Շվեյցարիայի օրինակին հետևեցին նաև Սլովակիան և Հունաստանը: Այդ երկրներում նույնպես Հայոց ցեղասպանության հերքումը պատժվում է քրեորեն:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բոսնիա և Հերցեգովինայում ընտրություններ են․ ԵՄ ուղին՝ առանցքում Պետք է «պտուղները քաղեն» բարձր գնաճի և թանկ գազի տեսքով․ Մեդվեդև Ռուսական բանակն ավերիչ հարված է հասցրել Ուկրաինային սպասարկող նավերին․ մանրամասներ Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Իրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում ՔՊ–ական պատգամավորներն այցելել են ադրբեջանցու կրակոցից վիրավորված սյունեցի կնոջը Այնթապում վթարի հետևանքով մոպեդի անչափահաս վարորդը մահացել է Ձերբակալվել է 21-ամյա տղա Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Ուկրաինան կուժեղացնի հարվածները ռուսական նավթավերամշակման գործարանների ուղղությամբ. Զելենսկի Բրազիլիայում նախագահական ընտրություններ են. գլխավոր մրցակիցներն են Լուլան և Ժաիր Բոլսոնարուի որդին Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով ԱՄՆ առափնյա պահպանությունը Նանտաքեթի մոտ հայտնաբերել է անհետացած բժշկական ինքնաթիռի բեկորները Բոսնիա և Հերցեգովինայում համընդհանուր ընտրություններ են, որոնք կարող են ազդել ԵՄ-ի նկատմամբ երկրի ուղու վրա Ավելի բարձր, քան բենզասղոցն ու հորատիչը․ գիտնականները գտել են աշխարհի ամենաբարձրաձայն թռչուններին Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան ԱՄՆ-ում գտել են երկու գլխանի փոքրիկ կրիա․ մասնագետները հետևում են հազվագյուտ անոմալիային Եվրոպայի կեսը հայտնվել է ծայրահեղ շոգի ճիրաններում․ «Copernicus»-ն ամփոփել է ամռան գլխավոր ռեկորդները «Խելացի քաղաք»՝ առանց մեծ տվյալների․ գիտնականը քաղաքային միջավայրի ուսումնասիրության հասանելի համակարգ է ստեղծել Փղերը իրավիճակից կախված փոխում են իրենց ձայնի հնչողությունը․ Scientific Reports Մեդվեդևը զգուշացրել է Հայաստանին «նոր Ուկրաինա» դառնալու վտանգի մասին Հավայական կղզիներում փլուզվել է հայտնի 27-մետրանոց կամարը Կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև 19 հայերի շարունակվող կալանքը հրատապ հումանիտար խնդիր է․ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ OpenAI-ը հայտնել է, որ իր գործակալների կողմից հաքերային հարձակումներն օրական 500.000 դոլար են արժենումԻսպանիայում 87-ամյա կնոջը բնակարանից դուրս հանելուց հետո բողոքի ցույցերը չեն դադարումՀայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթել է առաջին ռակետինՀարավկորեական FA-50GF մարտական ինքնաթիռները մարտական հերթապահության են անցել ԼեհաստանումԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինՍևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարներըԻլոնը մեզ տանում է Մարս․ Բեսենթ«Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված ընդունելությունը Փարիզում տպավորիչ էր իր բարձր մակարդակով և ջերմ մթնոլորտով». Վրույր ՓենեսյանԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակՄԷԳ-ի երկրները պաշարներից բաց են թողել 325 մլն բարել նավթԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըԸնդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԻրավապահները ձերբակալել են կրակոցներ արձակած երիտասարդինՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորությունՋրհեղեղներ Կրետեում. 23 մարդ փրկվել է, ութ աշխատակից շարունակում է շրջափակված մնալ կիրճումՊորտուգալիայի դատախազությունը կստուգի Իրանի հետ հակամարտության ընթացքում Ազորյան կղզիներում ԱՄՆ բազայի օգտագործման օրինականությունըԱնթալիայից ժամանելուց հետո «Շերեմետևո»-ի զուգարանում մահացել են կինը և նրա նորածին որդինFT․ Հյուսիսային ծովային ուղով նավագնացությունը հասել է ռեկորդի՝ Մերձավոր Արևելքում պատերազմի ֆոնինԵվրոպայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտները վտանգված ենՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԸնթերցանությունը՝ որպես մտածողության զարգացման հիմք. ուսուցչական համաժողովին շուրջ 700 մանկավարժ է մասնակցելԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարը
Ամենադիտված