Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​ Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը 

Ապրիլին Երևան այցելել պատրաստվող թուրք ակտիվիստը հավատում է, որ ԱԶԿ-ն կճանաչի Ցեղասպանությունը

Հարցազրույցներ

Հայոց ցեղասպանության իրագործումն առանցքային նշանակություն է ունեցել Թուրքիայի Հանրապետության հիմնադրման գործում: Ցեղասպանության հետևանքով իրականացված գործողություններն էին, որ հիմք դրեցինք թուրքական ազգ-պետությանը: Հետևաբար առերեսվել Ցեղասպանության փաստին, նշանակում է հերքել հանրապետական Թուրքիայի ավելի քան 90 տարվա «առասպելը»: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց թուրքական իրավապաշտպան «Ոչ ասենք ռասիզմին և խտրականությանը» (DurDe) կազմակերպության ակտիվիստ Լևենթ Շենսևերը, ով հայտնեց նաև, որ իրենց կազմակերպությունն ապրիլի 24-ին Երևանում կմասնակցի Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություններին:

-Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիան թեպետ շարունակում է իր ժխտողականությունը, այդուհանդերձ երկրում սեփական պատմության հետ առերեսվող մարդկանց թիվն ամեն տարվա հետ ավելանում է: Ի՞նչ եք կարծում, ո՞րն է այս պարադոքսի պատճառը:

-100 տարի շարունակ որպես պետական քաղաքականություն շարունակվող ժխտողականության արդյունքում հասարակական լայն զանգվածները չգիտեն Հայոց ցեղասպանության մասին: Խնդիրն առաջին անգամ քննարկվեց 2005 թվականին կազմակերպված հանրության համար բաց կոնֆերանսի ժամանակ: Այսինքն' Ցեղասպանության իրագործումից ուղիղ 90 տարի անց Թուրքիայի հասարակությունը սկսեց ակտիվորեն քննարկել այս հարցը: Արդեն դրանից հետո՝ 2007 թվականին Հրանտ Դինքը զոհվեց սպանության արդյունքում: Այս հանցագործությունը Հայոց ցեղասպանության մասին քննարկումների տեսանկյունից էլ շրջադարձային նշանակություն ունեցավ: Հրանտի մահվան թափորին միացած տասնյակ հազարավոր մարդիկ չբավարարավեցին միայն այս հանցագործությունը դատապարտելով, նրանք միաժամանակ ցույց տվեցին, որ պատրաստ են առերեսվել 90 և ավելի տարի չքննարկվող, գաղտնի պահվող, սիստեմատիկ կերպով ժխտվող պատմական իրողությունների հետ:

Դրանից հետո գործընթացը թափ հավաքեց. 2009 թվականին իրականացվեց «Ներողություն եմ խնդրում իմ հայ եղբայրներից» արշավը: Իսկ 2010 թվականին՝ Ցեղասպանությունից 95 տարի անց, Թուրքիայի ոչ հայ բնակիչները կազմակերպեցին Ցեղասպանության հիշատակի հանրային արարողություն: Նմանօրինակ միջոցառումները և պայքարն ընդգրկող այս գործընթացը կարճ ժամանակում դրդեցին հասարակության լայն զանգվածներին ուսումնասիրել խնդիրը: Գործընթացը հատկապես վերջին տարիներին ավելի է արագացել: Այս ամենին նպաստել են ոչ միայն քաղաքացիական հասարակության ջանքերը, այլև կազմակերպվող անթիվ կոնֆերանսերը, սեմինարները, ցուցադրություններն ու նմանօրինակ միջոցառումները, գրվող և թարգմանվող մեծ թվով գրքերը: Սակայն ամենակարևորը հատկապես սփյուռքահայ առաջավոր մտավորականների, արվեստագետների, ակտիվիստների կողմից Թուրքիայի քաղաքացիական հասարակության հետ անմիջական երկխոսության հաստատումն էր: Քաղաքացիական հասարակության այս ջանքերը ազդեցություն գործեցին ինչպես հասարակության լայն զանգվածների, այնպես էլ իշխող կուսակցության վրա: Իսկ այս գործընթացում ամենամեծ նվաճումն այն էր, որ քրդական շարժման առաջնորդներն աստիճանաբար սկսեցին ավելի հստակ դիրքորոշումներ ցուցաբերել Ցեղասպանության հարցով:

- Ի՞նչ եք կարծում, որտեղի՞ց է գալիս Թուրքիայի կառավարության ժխտողականությունը: Պետությունն ամաչո՞ւմ է ներողություն խնդրելուց, վախենո՞ւմ է փոխհատուցումից, թե այլ պատճառներ էլ կան:

- Հանրապետական պատմության ողջ ընթացքում իշխանության եկած սոցիալ-դեմոկրատներից մինչև պահպանողականներ, լիբերալներից մինչև մուսուլմաններ, ազգայնականներից մինչև զինվորականներ՝ առանց բացառության բոլոր կուսակցությունները և ուժերը շարունակել են ժխտողական քաղաքականությունը: Կարծում եմ, որ այստեղ կարևոր դեր ունի պետության հիմնադրման գաղափարախոսությունը: Թուրքիայի Հանրապետությունը հիմնվել է Ցեղասպանության և այդ Ցեղասպանությունն օրինականացնելու նպատակով հորինված «թշնամու» առասպելից ի հայտ եկած ազգայնականացման գործընթացի միջոցով: Ցեղասպանությունը, միաժամանակ պատճառ դառնալով ոչ մուսուլման փոքրամասնության գույքի ու սեփականությունների առգրավման համար, ապահովեց ազգային պետություն հիմնելու գործընթացում անհրաժեշտ կապիտալը: Այսինքն` առերեսվել Հայոց ցեղասպանությանը նշանակում է նաև առերեսվել «հերոս» և «մեծն» թուրք պետության առասպելի հետ: Թուրքիայի իշխող ուժերը դեռևս պատրաստ չեն դրան: Ստացվել է այնպես, որ այսօր իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) հետին պլանում պետք է նաև թեորիապես հաշվի նստի հանրապետության քեմալական հիմնադրման գաղափարախոսության հետ, սակայն կուսակցության ազգայանական և պետականամետ մոտեցումը դրան արգելք է հանդիսանում:

Այդուհանդերձ, ես հավատում եմ, որ եթե ոչ այս տարի, ապա առաջիկա ժամկետներում ԱԶԿ-ն հստակ քայլեր է անելու Ցեղասպանության ճանաչման և ներողություն խնդրելու ուղղությամբ: Եվ կարծում եմ, որ այդ քայլերն անելիս ամենախնդրահարույց հարցը լինելու է փոխհատուցումը:

- Ինչպե՞ս եք վերաբերվում Չանաքքալեի պատերազմի 100-րդ տարին հենց ապրիլի 24-ին տոնելու թուրքական կարավարության որոշմանը:

- Կարծում եմ, որ կառավարության կողմից այս տարի Չանաքքալեի պատերազմի երկու տարբեր միջոցառումներ կազմակերպելը ժխտողականության շատ էժանագին փորձ է: Ինչպես գիտենք՝ Չանաքքալեի հիշատակի միջոցառումները մինչ օրս ամեն տարի իրականացվում էին մարտի 18-ին: Ըստ էությանը, ապրիլի 24-ի տարեթիվը Չանաքքալեի պատերազմի տեսանկյունից ոչ մի իմաստ չունի: Ապրիլի 25-ին սկսվել են պատերազմի ցամաքային գործողությունները: Այսինքն, եթե պետք է հիշատակման երկրորդ արարողություն արվի, որևէ իմաստ կունենա, եթե այն գոնե արվի ոչ թե ապրիլի 24-ին, այլ 25-ին: Հետևաբար ակնհայտ է դառնում, որ այս երկրորդ հիշատակի արարողությունը դիվանագիտական խորամանկ քայլ է օրակարգը շեղելու և ժխտողական քաղաքականությունները շարունակելու համար: Իսկ կառավարությունը չի տեսնում, որ սա անարգանք է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

-Որպես Թուրքիայում մարդու իրավունքները պաշտպանող ակտիվիստ և Հայոց ցեղասպանության մասին սեփական տեսակետները խիզախորեն արտահայտող մարդ՝ ապրիլի 24-ին գալո՞ւ եք Հայաստան՝ այցելելու Ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

- Որպես «ԴուրԴե» կազմակերպություն՝ մենք 2014 թվականին Եվրոպական ժողովրդական հակառասիստական շարժման (EGAM) և Հայկական բարեգործակալան ընդհանուր միության (AGBU) հետ համատեղ ծրագրի շրջանակներում այցելեցինք Երևանում Ցեղասպանության հուշահամալիր և ծաղկեպսակ դրեցինք այնտեղ: Դրանից հետո հանդիպեցինք Ցեղասպանության թանգարանի ներկայացուցիչների հետ:

Աշխատում ենք, որ այս տարի Ստամբուլում կազմակերպվելիք Ցեղասպանության հիշատակի արարողությունները նախորդ տարվա համեմատ ավելի լայնամասշտաբ լինեն: Հայկական սփյուռքից էլ մեծ թվով մարդիկ են գալու Ստամբուլ՝ մասնակցելու Ցեղասպանության հիշատակման արարողությանը: Այս կազմակերպության մեջ ստանձնածս պաշտոնը պարտավորեցնում է ապրիլի 24-ին մասնակցել Ստամբուլի հիշատակի միջոցառումներին:

Սակայն «ԴուրԴե»-ից մի պատվիրակություն էլ ապրիլի 24-ին Երևանում կմասնակցի հիշատակի արարողությանը: Բացի այդ, EGAM-ի, AGBU-ի և «ԴուրԴե»-ի մի շարք ակտիվիստներից բաղկացած մի խումբ, որոնց թվում կլինեմ և ես, Ստամբուլի միջոցառումներից հետո ապրիլի 25-ին եռօրյա այցով կժամանի Երևան: Այստեղ նախատեսվող ծրագրերի շրջանակներում կայցելենք Ցեղասպանության հուշահամալիր, կհանդիպենք հայկական քաղաքացիական-հասարակական կազմակերպությունների հետ, ինչպես նաև մամուլի ասուլիս կհրավիրենք:

Հարցազրույցը Արաքս Կասյանի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում»
Ամենադիտված