Բոսնիա և Հերցեգովինայում ընտրություններ են․ ԵՄ ուղին՝ առանցքում Պետք է «պտուղները քաղեն» բարձր գնաճի և թանկ գազի տեսքով․ Մեդվեդև Ռուսական բանակն ավերիչ հարված է հասցրել Ուկրաինային սպասարկող նավերին․ մանրամասներ Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Իրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում ՔՊ–ական պատգամավորներն այցելել են ադրբեջանցու կրակոցից վիրավորված սյունեցի կնոջը Այնթապում վթարի հետևանքով մոպեդի անչափահաս վարորդը մահացել է Ձերբակալվել է 21-ամյա տղա Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Ուկրաինան կուժեղացնի հարվածները ռուսական նավթավերամշակման գործարանների ուղղությամբ. Զելենսկի Բրազիլիայում նախագահական ընտրություններ են. գլխավոր մրցակիցներն են Լուլան և Ժաիր Բոլսոնարուի որդին Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան 

Պրոֆեսոր Աուրոնը խստորեն քննադատեց Իսրայելի նախագահին Հայոց ցեղասպանությունը ջարդ անվանելու համար

Հասարակություն

Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի հունվարի 28-ի ելույթը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում լուրջ բանավեճի նյութ է դարձել: Այս թեմային է անդրադարձել «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանն իր նոր խմբագրականում: «Արմենպրես»-ը ներկայացնում է այն ամբողջությամբ:

Ռիվլինը, որպես Կնեսետի (խորհրդարանի) նախագահ և անդամ, երկար տարիներ պայքարել է, որպեսզի Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Սակայն նախագահ դառնալուց հետո, ինչպես ԱՄՆ նախագահ Օբաման, Ռիվլինը ևս չկամեցավ վերահաստատել իր սկզբունքային դիրքորոշումն այս հարցում:

Անցյալ ամիս նախագահ Ռիվլինը հզոր ելույթ ունեցավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում՝ Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա արարողության ժամանակ: Ցավոք, Իսրայելի նախագահը երկու կոպիտ սխալ թույլ տվեց: Նա Հայոց ցեղասպանությունն անվանեց ջարդ, և այդ մեկնաբանությունը հավասարակշռելու համար անդրադարձավ Արցախյան պատերազմի ժամանակ Խոջալու գյուղում տեղի ունեցած ադրբեջանցիների սպանություններին:

Ահա մի հատված ՄԱԿ-ում Ռիվլինի ունեցած ելույթից. «Երբ 1915 թվականին կոտորում էին հայ ժողովրդի զավակներին, Ավշալոմ Ֆեյնբերգը՝ Առաջին աշխարհամարտում դաշնակիցների հետ գործակցող «Նիլի» հրեական լրտեսական ցանցի ղեկավար անդամներից մեկը, գրել էր, մեջբերում եմ. «Ես ցասումից ատամներս կրճտացնելով մտածում էի, թե ո՞վ է լինելու հաջորդը: Երուսաղեմի ճանապարհին, երբ քայլում էի օրհնված և սուրբ հողի վրայով, ինքս ինձ հարց տվեցի, թե ինչպիսի ժամանակներում ենք ապրում, արդյոք այժմ 1915 թվակա՞նն է, թե՞ Տիտոսի կամ Նաբուգոդոնոսորի դարաշրջանը: Արդյոք մոռացե՞լ եմ, որ հրեա եմ: Ես նաև հարցրեցի ինքս ինձ՝ արդյոք իրավո՞ւնք ունեմ լացելու միայն իմ ժողովրդի ողբերգության վրա, մի՞թե Երեմիա մարգարեն արյունոտ արցունքներ չէր թափել նաև հայերի համար»: Ավշալոմ Ֆեյնբերգը սա գրել է ուղիղ 100 տարի առաջ: Վարանման և ժխտման 100 տարի: Այն տարիների Իսրայելում, Երուսաղեմում, որտեղ ես ծնվել եմ, ոչ ոք չէր համարձակվում հերքել տեղի ունեցած ջարդը: Երուսաղեմի բնակիչները, իմ ծնողները և ընտանիքի անդամները տեսել են այդ աղետը վերապրած սովալլուկ ու թշվառ հազարավոր հայ փախստականներին: Նրանք Երուսաղեմում ապաստան գտան, և մինչ օրս նրանց ժառանգները շարունակում են այնտեղ ապրել»:

Իսրայելի Բաց համալսարանի պրոֆեսոր, ականավոր մտավորական Յաիր Աուրոնը, զայրացած է իր նախագահի բառերի ընտրության վրա՝ չնայած նրա հետ ունեցած անձնական մտերմությանը: Աուրոնը եղել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վաղեմի ջատագով և դրա վերաբերյալ մի քանի գրքերի հեղինակ: Այժմ նա դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում:

Հունվարի 31-ին, երբ ես դասախոսություն էի կարդում Հայոց ցեղասպանության վերաբերյալ Երևանում նորաբաց Կոմիտասի թանգարանում, պրոֆեսոր Աուրոնը մոտեցավ ինձ և հարցրեց, թե արդյոք կարո՞ղ է դիմել լսարանին: Թույլտվություն ստանալուց հետո, նա կարդաց իր անձնական հայտարարությունը, որ վերնագրել էր. «Ներողություն եմ խնդրում իմ հայ եղբայրներից» .

«Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը հանդես եկավ ուշագրավ ելույթով, շատ հուզիչ նախադասություններով՝ անկեղծորեն և խորապես ներկայացնելով հայ ժողովրդի տառապանքները: Սակայն, նա միտումնավոր կերպով չօգտագործեց Հայոց ցեղասպանությունը եզրը՝ ոչ եբրայերեն, ոչ անգլերեն»: Պրոֆեսոր Աուրոնը շարունակեց՝ բացահայտելով, որ նախագահ Ռիվլինն անձամբ է ասել իրեն, որ «չի փոխել իր կարծիքը, սակայն չի կարող այն [ցեղասպանություն] հայտարարել որպես Իսրայելի նախագահ: Սա ես կարող եմ հասկանալ: Սակայն, ելույթի վերջին րոպեին, ինչ-որ մեկը, հավանաբար Իսրայելի ար տգործնախարարությունից, գուցե նույնիսկ Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը նրան թելադրեց, որ ներառի հետևյալ սարսափելի նախադասությունը. «Արդյոք մեր պայքարը՝ այս Ասամբլեայի պայքարը ցեղասպանության դեմ բավարար չափով արդյունավե՞տ էր: Արդյոք այն արդյունավե՞տ էր Բոսնիայում: Արդյոք արդյունավե՞տ էր Խոջալուի սպանությունները կանխելու համար»:

Պրոֆեսոր Աուրոնը շարունակեց իր քննադատական ելույթը. «Պարոն Նախագահ, Դուք Խոջալուի անունը կիրառեցիք ցեղասպանության համատեքստում: Դուք շատ լավ գիտեք ցեղասպանության և ջարդերի տարբերությունը.... Ո՞վ առաջարկեց Ձեզ, պարոն Նախագահ, ո՞վ խնդրեց, որ անեք այս սարսափելի սխալը: Դուք չօգտագործեցիք ցեղասպանություն եզրը Հայոց ցեղասպանության մասին հիշատակելիս: Ցեղասպանության եզրի կիրառումը Լեռնային Ղարաբաղի մի գյուղի վերաբերյալ համատեքստում՝ անընդունելի է.... Դուք չեք համարձակվում ցեղասպանություն եզրն օգտագործել Հայոց ցեղասպանության առնչությամբ, իսկ այս գյուղի արյունահեղությունը, որի անունը, վստահ եմ, չգիտեիք Ձեր ելույթից մի քանի րոպե առաջ, բնորոշում եք որպես ցեղասպանություն: Դա սրբապղծություն է, և դրանով Դուք դավաճանում եք Հոլոքոստի և նրա զոհերի հիշատակը»:

Առաքինի պրոֆեսորն իր սրտի խոսքն ավարտեց՝ խոստանալով. «Իմ հայ եղբայրներ, թույլ տվեք իմ և իսրայելցի բազմաթիվ հրեաների անունից ներողություն խնդրել ձեզանից: Մենք ձեզ հետ ենք: Մենք չենք դադարեցնի մեր պայքարը մինչև Իսրայելը չճանաչի Հայոց ցեղասպանությունը»:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բոսնիա և Հերցեգովինայում ընտրություններ են․ ԵՄ ուղին՝ առանցքում Պետք է «պտուղները քաղեն» բարձր գնաճի և թանկ գազի տեսքով․ Մեդվեդև Ռուսական բանակն ավերիչ հարված է հասցրել Ուկրաինային սպասարկող նավերին․ մանրամասներ Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Իրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում ՔՊ–ական պատգամավորներն այցելել են ադրբեջանցու կրակոցից վիրավորված սյունեցի կնոջը Այնթապում վթարի հետևանքով մոպեդի անչափահաս վարորդը մահացել է Ձերբակալվել է 21-ամյա տղա Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Ուկրաինան կուժեղացնի հարվածները ռուսական նավթավերամշակման գործարանների ուղղությամբ. Զելենսկի Բրազիլիայում նախագահական ընտրություններ են. գլխավոր մրցակիցներն են Լուլան և Ժաիր Բոլսոնարուի որդին Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով ԱՄՆ առափնյա պահպանությունը Նանտաքեթի մոտ հայտնաբերել է անհետացած բժշկական ինքնաթիռի բեկորները Բոսնիա և Հերցեգովինայում համընդհանուր ընտրություններ են, որոնք կարող են ազդել ԵՄ-ի նկատմամբ երկրի ուղու վրա Ավելի բարձր, քան բենզասղոցն ու հորատիչը․ գիտնականները գտել են աշխարհի ամենաբարձրաձայն թռչուններին Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան ԱՄՆ-ում գտել են երկու գլխանի փոքրիկ կրիա․ մասնագետները հետևում են հազվագյուտ անոմալիային Եվրոպայի կեսը հայտնվել է ծայրահեղ շոգի ճիրաններում․ «Copernicus»-ն ամփոփել է ամռան գլխավոր ռեկորդները «Խելացի քաղաք»՝ առանց մեծ տվյալների․ գիտնականը քաղաքային միջավայրի ուսումնասիրության հասանելի համակարգ է ստեղծել Փղերը իրավիճակից կախված փոխում են իրենց ձայնի հնչողությունը․ Scientific Reports Մեդվեդևը զգուշացրել է Հայաստանին «նոր Ուկրաինա» դառնալու վտանգի մասին Հավայական կղզիներում փլուզվել է հայտնի 27-մետրանոց կամարը Կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև 19 հայերի շարունակվող կալանքը հրատապ հումանիտար խնդիր է․ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ OpenAI-ը հայտնել է, որ իր գործակալների կողմից հաքերային հարձակումներն օրական 500.000 դոլար են արժենումԻսպանիայում 87-ամյա կնոջը բնակարանից դուրս հանելուց հետո բողոքի ցույցերը չեն դադարումՀայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթել է առաջին ռակետինՀարավկորեական FA-50GF մարտական ինքնաթիռները մարտական հերթապահության են անցել ԼեհաստանումԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինՍևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարներըԻլոնը մեզ տանում է Մարս․ Բեսենթ«Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված ընդունելությունը Փարիզում տպավորիչ էր իր բարձր մակարդակով և ջերմ մթնոլորտով». Վրույր ՓենեսյանԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակՄԷԳ-ի երկրները պաշարներից բաց են թողել 325 մլն բարել նավթԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըԸնդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԻրավապահները ձերբակալել են կրակոցներ արձակած երիտասարդինՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորությունՋրհեղեղներ Կրետեում. 23 մարդ փրկվել է, ութ աշխատակից շարունակում է շրջափակված մնալ կիրճումՊորտուգալիայի դատախազությունը կստուգի Իրանի հետ հակամարտության ընթացքում Ազորյան կղզիներում ԱՄՆ բազայի օգտագործման օրինականությունըԱնթալիայից ժամանելուց հետո «Շերեմետևո»-ի զուգարանում մահացել են կինը և նրա նորածին որդինFT․ Հյուսիսային ծովային ուղով նավագնացությունը հասել է ռեկորդի՝ Մերձավոր Արևելքում պատերազմի ֆոնինԵվրոպայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտները վտանգված ենՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԸնթերցանությունը՝ որպես մտածողության զարգացման հիմք. ուսուցչական համաժողովին շուրջ 700 մանկավարժ է մասնակցելԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարը
Ամենադիտված