«Էրդողանը Համագործակցության խորհրդի շրջանակում կայցելի Ռուսաստան». Թուրքիայի դեսպան
Հասարակություն
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական այցը Ռուսաստան տեղի կունենա Թուրքիայի և ՌԴ միջև Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի հերթական նիստի շրջանակում 2015 թվականին:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ-ում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդըմը:
«Էրդողանի այցը նախատեսված է Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի շրջանակում, որը 2015 թվականին ընդունում է Ռուսաստանը», -ասել է դեսպանը:
Միաժամանակ թուրք դեսպանը հավելել է, որ չեն բացառվում այս տարի Ռուսաստան Էրդողանի այլ այցեր ևս: Նա նշել է, որ Էրդողանը հրավիրվել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-րդ տարլիցին Մոսկվայում անցկացվելիք միջոցառումներին, ինչի վերաբերյալ վերջնական որոշում թուրք առաջնորդը դեռևս չի ընդունել:
Թուրք դեսպանը հավելել է, որ Էրդողանը Ռուսաստան իր բոլոր այցերին հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել