ՍԴ-ն մերժեց յոթ ուժերի հայցը. որ ուժերը կանցնեն խորհրդարան Լինել դատախազ՝ նշանակում է մասնագիտությունը ծառայեցնել ոչ թե անձնական, այլ հանրային շահին Սահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի ՈՒՂԻՂ․ Հրապարակվում է ՍԴ որոշումը ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ «Դա ԵՄ-ի գինն է». ռուս փորձագետը՝ Հայաստանի արտահանման սահմանափակումների մասին Սահմանադրական դատարանի որոշումը կհրապարակվի այսօր Բարեբախտաբար, Փաշինյանը չընկավ այդ ծուղակը. Էստուկյանը՝ Իսրայելի կառավարության որոշման մասին (տեսանյութ) Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ՀՀ ԱԳՆ Պարգևատրումներ՝ ԱԺ–ում. ԱՄՆ–ն Իրանին «մեկ շաբաթ արձակուրդ» է տվել (տեսանյութ) Սասուն Միքայելյանի եւ ԵԿՄ-ի ճակատագիրն անորոշ է. ՊՆ-ում վհուկների որս է սկսվել (տեսանյութ) Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը 

Միացման ամենակարճ ճանապարհն Արցախի անկախությունն է. քաղաքագետը ներկայացրեց սեփական բանաձևը

Քաղաքական

Ներկա իրավիճակում Հայաստանի Հանրապետության և Արցախի միացումը պահանջող մարդիկ չեն հասկանում հարցի էությունը և չգիտեն, թե ինչի մասին են խոսում:

Փետրվարի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: «Ես շատ ծանոթներ ունեմ, ովքեր Մոսկվայից գալիս են և ինձ ասում, թե ինչու՞ չենք պահանջում Արցախի և Հայաստանի միացումը: Նրանք չեն հասկանում, չգիտեն՝ ինչի մասին են խոսում, որովհետև Արցախը ոտքի է կանգնել հենց միացման կարգախոսով: Այդ տարիներին ամբողջ ժողովուրդը «Միացո'ւմ» էր վանկարկում: Ես մի քանի անգամ էլ եմ ասել, որ ժողովուրդն Արցախում և Երևանի ազատության հրապարակում բղավում էր «Միացո'ւմ», սակայն այդ հավաքներն ավարտվում էին «Պայքա'ր, պայքա'ր մինչև վերջ» կարգախոսով: Այսինքն, միացումը չէ, որ ամփոփում էր այդ հանրաքվեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Մանասյանը:

Նա նկատեց, որ Արցախը ոտքի է կանգնել միացման համար, և դրան որևէ մեկը դեմ չի եղել: «Սակայն արի ու տես, որ արդեն 1991թ. ամռանն արցախցիները գիտեին, որ Հայաստանը անկախանալու է Խորհրդային Հայաստանի սահմաններում: Արցախցիների մեղքը չէ, որ նրանք ստիպված են եղել պետություն հռչակել, քանի որ նրանք ոտքի են կանգնել միացման համար: Երբ սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության անկախությունը եղավ Խորհրդային Հայաստանի սամաններում, ի՞նչ էր մնում անել արցախցիներին»,- ընդգծեց Մանասյանը:

Մանասյանը նկատեց, որ բոլոր այն մարդիկ, ովքեր հստակ չեն պատկերացնում խնդրի էությունը, անկախ նրանից, թե ի՞նչ նպատակներով են ոտքի ելել, կարող են հաջորդ քայլը սխալ անել: «Եթե չեք պատկերացնում հարցի էությունը, դուք կարող եք սխալ քայլ կատարել: Շախմատում դուք կարող եք պատահաբար ճիշտ քայլ կատարել, եթե շախմատ խաղալ չգիտեք, սակայն սա շախմատ չէ, և առանց խնդիրը հասկանալու քայլ կատարելը ճիշտ չէ, որովհետև մեծ է սխալվելու հավանականությունը»,- շեշտեց քաղաքագետը:

Քաղաքագետը ևս մեկ անգամ նշեց, որ պատմությունն այնպես է դասավորվել, որ Արցախը ոտքի է կանգնել միացման համար, սակայն արցախյան շարժումը սկզբում պաշտպանող միջազգային ուժերը երես թեքեցին և հռչակեցին, որ նորանկախ պետությունները հետխորհրդային տարածքում ճանաչվելու են միութենական հանրապետությունների սահմաններում: «Միջազգային ուժերը սկզբում սատարում էին արցախյան շարժումը, սակայն երբ այդ շարժումը կատարեց իր հիմնական դերը՝ այն է Խորհրդային Միության փլուզումը, նրանք երես թեքեցին մեզանից, ինչի արդյունքում էլ եղավ այն, ինչ հիմա ունենք»,- նշեց Մանասյանը:

Մանասյանը «Միացման ամենակարճ ճանապարհն անկախությունն է» բանաձևը համարում է ամենաճիշտ ճանապարհը: «Այս բանաձևը տարածել է պետք. միացման ամենակարճ ճանապարհն անկախությունն է: Որովհետև մեր չարակամ ուժերը փորձում են հասնել նրան, որ լինի ոչ թե ղարաբաղա-ադրբեջանական հակամարտություն, այլ լինի Հայաստան-Ադրբեջան հակամարտություն: Միացման կարգախոսը ստեղծված իրավիճակում պատերազմի վերսկսման կարող է հանգեցնել»,- նկատեց քաղաքագետը:

Միևնույն ժամանակ, քաղաքագետն այն կարծիքին է, որ Հայաստանի և Արցախի միացումը տեսականորեն տեղի ունեցել է: «Մեզ մոտ նույն տնտեսական դաշտն է, նույն ֆինանսական և գրեթե նույն քաղաքական դաշտն է: Միացումը կա, սակայն Արցախը պետք է միջազգային հանրությանը և աշխարհին ներկայանա որպես անկախ պետություն, իսկ հիմա միացում պահանջելը սադրանք կլինի: Քաղաքականությունն ավելի բարդ բան է, քան առաջին հայացքից թվում է»,- նշեց Մանասյանը:

Նա նաև ընդգծեց, որ Արցախն այն վայրը չէ, որտեղ պետք է քաղաքական բանավեճեր, կռիվներ սարքել: Նրա խոսքով` Արցախը խրամատ է, իսկ խրամատում քաղաքական վեճերը տեղ չունեն:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՍԴ-ն մերժեց յոթ ուժերի հայցը. որ ուժերը կանցնեն խորհրդարանՄեդվեդևը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները «անօրինական» է անվանելԼինել դատախազ՝ նշանակում է մասնագիտությունը ծառայեցնել ոչ թե անձնական, այլ հանրային շահինՍահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումըՀուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինիՈՒՂԻՂ․ Հրապարակվում է ՍԴ որոշումը ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալԵմենը Իրանին մեղադրել է իր ինքնիշխանությունը խախտելու մեջԽերսոնի շրջանում Ուկրաինայի հարձակումներից երեխաներ են տուժելԶբոսաշրջիկը բացահայտումներ է արել Մեքսիկայում ատամնաբույժների «մաֆիայի» մասինԶելենսկու նախկին մամուլի քարտուղարը նշել է Ուկրաինայում խաղաղության գլխավոր խոչընդոտը«Դա ԵՄ-ի գինն է». ռուս փորձագետը՝ Հայաստանի արտահանման սահմանափակումների մասինԹրամփը ցուցադրել է ոսկե քանդակ, որտեղ իրեն պատկերել է ԱՄՆ հիմնադիր նախագահների կողքինԴաշնային խորհուրդը հայտնում է Եվրոպայի «կեղծ ախտորոշման» մասինՍահմանադրական դատարանի որոշումը կհրապարակվի այսօրՄեդվեդևը դժվար է համարել Իրանի և ԱՄՆ-ի միջև վերջնական համաձայնության հասնելու գործընթացըՈւկրաինան ամենախոշոր ԱԹՍ-ով հարձակման փորձն է իրականացրել Մոսկվայի վրաՖինլանդիան չորս ժամով սահմանափակել է Ֆիննական ծոցում երթևեկությունըԲարեբախտաբար, Փաշինյանը չընկավ այդ ծուղակը. Էստուկյանը՝ Իսրայելի կառավարության որոշման մասին (տեսանյութ)Երևանի քաղաքապետարանը հերքում է Կիևյան կամրջի աշխատանքների դադարեցման մասին լուրերըՈւկրաինան դժգոհել է Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությունիցէլեկտրաէներգիայի խափանման պատճառով ընդհատվել է քննության գնահատականների բողոքարկման գործընթացըԿարող է արդյոք Ռուսաստանը միջուկային զենք օգտագործել Ուկրաինայում. ԶԼՄԱրագածոտնի թեմական եկեղեցիներում Սուրբ Պատարագներ կմատուցվենԿտրած-ծակած վերքերով Սպիտակի հիվանդանոց են տեղափոխվել Ջրաշեն բնակավայրի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը Հայտնի են Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտի հնարավոր ժամկետներըՊուտինը զարմացրել է Արևմուտքին իր որոշմամբԳերմանիայում ապաստան խնդրողների թիվը կտրուկ նվազել էԱմերիկահայ ըմբիշը չի մասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը Բեգլովը հայտնել է Սանկտ Պետերբուրգի նավթային տերմինալի վրա ԱԹՍ-ների հարձակման մասինԵրևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ՀՀ ԱԳՆ Պարգևատրումներ՝ ԱԺ–ում. ԱՄՆ–ն Իրանին «մեկ շաբաթ արձակուրդ» է տվել (տեսանյութ)Փաշինյանն այցելել է Վեդիի ջրամբար (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը հուլիսի 4-6-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանովԲացառիկ տեղեկություն ասեմ, անգամ չեք պատկերացնի՝ ինչի մասին է խոսքը (տեսանյութ)Երկրի վրա սկսվել է տարվա երկրորդ հզոր մագնիսական փոթորիկըՎրաստանում 50 օտարերկրացի է ձերբակալվելՍոբյանինը հայտնել է, որ Մոսկվայի ուղղությամբ արձակված 200 ԱԹՍ է խոցվելՏուսկը հայտարարել է, որ Լեհաստանը կվերանայի Ուկրաինային տրամադրվող օգնության ծավալներըԻրանը, ՌԴ-ն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրելՈվքեր են հարվածի տակ. Ռեալում խաղացողների գերբեռնվածություն էԲրյանսկում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով զոհվել է խաղաղ բնակիչԳերմանիայի նախկին ԱԳ նախարարը չի բացառել ԱՄՆ-ի դուրս գալը ՆԱՏՕ-ից Սասուն Միքայելյանի եւ ԵԿՄ-ի ճակատագիրն անորոշ է. ՊՆ-ում վհուկների որս է սկսվել (տեսանյութ)Երևանի Կապույտ մզկիթում կանցկացվի հիշատակի միջոցառում՝ նվիրված Ալի Խամենեիին Ո՞րն է մեր պարտության պատճառը․ մինչև ՍԴ որոշումը լինի, զրուցենք հայ ժողովրդի մասին. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Տրոլեյբուսի սնուցման հոսանքընդունիչ ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 երթուղին սպասարկող ավտոբուսի վրա Հութիները հայտարարել են, որ ԱՄՆ-Իրան համաձայնագրից հետո Եմենում խաղաղություն չեն ակնկալումԱՄՆ տասնյակ քաղաքներ հետաձգել են Անկախության օրվա միջոցառումները շոգի պատճառովՏարադրամի փոխարժեքները հուլիսի 4-ինՊուտինը շնորհավորել է Թրամփին Միացյալ Նահանգների 250-ամյակի կապակցությամբ
Ամենադիտված