Նշվել են բերանի տհաճ հոտի ոչ ակնհայտ պատճառները Հոգեբանը հերքել է միջին տարիքի ճգնաժամի գոյությունը Ռուս և չինացի գիտնականները հայտնաբերել են «այրվող սառույցից» գազ արդյունահանելու միջոց։ Ջերմաստիճանը կնվազի. ձյուն, տեղումներ. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Գիտնականները բացահայտել են Հին Եգիպտոսում կատուների նկատմամբ վերաբերմունքի մութ կողմը «Շանթ դաշինքը» Կապանում հաղթեց` ստանալով 84.95 տոկոս ձայն Գիտնականները պարզել են, որ հատուկ ռիթմով երաժշտությունը կարող է նվազեցնել սթրեսն ու անհանգստությունը Ապարանում Կարեն Եղիազարյանը ստացավ 99 տոկոս ձայն Գիտնականները պարզել են, թե որ դեպքում է թեյը մեծացնում անոթային հիվանդությունների զարգացման վտանգը Հայտնաբերվել է հոդացավը մեղմելու անսովոր միջոց Վիտամին C-ի հակաքաղցկեղային նոր հատկություն է հայտնաբերվել Նախնական տվյալներով, «Ապրելու երկիրը» հաղթել է Նոյեմբերյանի ՏԻՄ ընտրություններում 

Աշխարհի որ անկյունում էլ լինեք, մեծարեք Անդրանիկ զորավարին, որովհետև ամեն օր քնելիս, նա պարտադիր մտածում էր հայ ազգի մասին. ԵԿՄ-ի կոչը

Հարցազրույցներ

Փետրվարի 25-ին լրանում է հայոց պատմության խոշորագույն դեմքերից Անդրանիկ Օզանյանի՝ Զորավար Անդրանիկի ծննդյան 150-ամյակը։ Հոբելյանին լրջորեն պատրաստվում է Երկրապահ կամավորականների միությունը: ԵԿՄ վարչությունում ստեղծվել է հոբելյանական միջոցառումները կազմակերպող հանձնաժողով։ Հանձնաժողովի նախագահ, ԵԿՄ վարչության փոխնախագահ Խաչիկ Մկրտչյանը Լուրեր.com-ի զրուցակիցն է:

- Պարո՛ն Մկրտչյան, ներկայացրեք, թե ովքեր են ընդգրկված հանձնաժողովում։

- Հանձնաժողովի կազմում ընդգրկված են ԵԿՄ վարչության անդամներ, տարածքային, մարզային կառույցների ներկայացուցիչներ, պատմաբաններ, մտավորականներ, տարբեր ոլորտների մասնագետներ։ Պատրաստ ենք գործակցել շահագրգիռ բոլոր անձանց, գերատեսչությունների և կազմակերպությունների հետ։

- Իսկ ինչպե՞ս և ե՞րբ ծնվեց հոբելյանական հանձնաժողովի գաղափարը։ Ո՞վ է նախաձեռնության հեղինակը։

- Նախաձեռնությունը ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանինն է։ Երկրապահի ղեկավարը տարեկան աշխատանքային ծրագիրը կազմելիս անչափ կարևորեց այս ամսաթիվը, և գաղափարը միանշանակ դրական ընկալում գտավ եռասերունդ ԵԿՄ-ում։ Սա ինքնին հասկանալի է, քանզի Անդրանիկ զորավարը թերևս մեր ազգի ամենասիրելի հերոսներից է, ամենամեծ ժողովրդականություն վայելողներից։ Ի դեպ, Անդրանիկ Օզանյանը սոսկ ֆիդայի չէր։ Նա ազգային, պետական լուրջ գործիչ էր, նաև՝ երկրապահ կամավորական։ Հիշենք, որ առաջին աշխարհամարտի ժամանակ Անդրանիկը գլխավորել է առաջին կամավորական գունդը։ Ես հիշեցնեմ, որ հենց Երկրապահի ղեկավար զորավար Մանվել Գրիգորյանի ջանքերի գնով Անդրանիկ զորավարի աճյունը 2000 թվականին տեղափոխվեց մայր հայրենիք և իր արժանի տեղը գտավ Եռաբլուր Պանթեոնում։ Սա Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի համար հարգանքի տուրք էր միանգամից 2 մեծության նկատմամբ՝ Անդրանիկի և Սպարապետ Վազգեն Սարգսյանի, քանի որ դրանից մի քանի տարի առաջ հենց Սպարապետն էր իր զինակից ընկեր Մանվել Գրիգորյանի հետ Փարիզում քննարկել Անդրանիկի աճյունը Հայաստան տեղափոխելու խնդիրը։

- Ի՞նչ կոնկրետ ծրագրեր են նախատեսվում, և ովքե՞ր են դրանց մասնակցելու։

- Նախ նշեմ, որ ԵԿՄ վարչության նախագահի որոշմամբ Անդրանիկ Օզանյանը պարգևատրվել է ԵԿՄ բարձրագույն պարգև «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանով, քանի որ՝ ինչպես արդեն նշեցի, Անդրանիկ զորավարն էլ երկրապահ էր՝ երկրապահ կամավորական գնդի հրամանատար: Հենց փետրվարի 25-ին, Անդրանիկի շիրմաքարի մոտ շքանշանը կհանձնվի «Զորավար Անդրանիկ» թանգարանին: Անդրանիկ զորավարի 150-ամյակը համաժողովրդական տոնախմբություն է լինելու՝ եռասերունդ Երկրապահի, երկրապահ հայ ժողովրդի լայն շերտերի ընդգրկմամբ։ Մասնակցելու են մեր բոլոր տարածքային, մարզային կառույցները։ Որպեսզի առավել ընկալելի լինի, թե ինչ կարևորություն ենք տալիս այս իրադարձությանը, նշեմ, որ անգամ փետրվարի 3-4-ին, երբ ԵԿՄ ղեկավարի առաջնորդությամբ 1000 երկրապահներ մեկնեցին Արցախ՝ լինելու զորամասերում, մարտական դիրքերում, ոգևորելու սահմանապահ հայ զինվորին, սահմանաբնակ ժողովրդին, անգամ այդ այցի ընթացքում ժամանակ է հատկացվել Անդրանիկի հոբելյանական միջոցառումների մասին իրազեկելու և այդ միջոցառումներին նաև Արցախի ժողովրդի մասնակցությունն ապահովելու համար։ Նմանապես թեման չի շրջանցվել Հայաստանի սահմանամերձ զորամասեր և դիրքեր այցերի ժամանակ՝ Սյունիքում, Վայոց Ձորում, Արարատում, Տավուշում, Խաչիկում, Մեղրիում: Իսկ միջոցառումները բազմաբնույթ են լինելու։ Նախատեսված է միջոցառում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում զորավարի արձանի մոտ, միջոցառում կլինի Ուջանում, Էջմիածնում զորավարի արձանների մոտ և այլուր, որտեղ կա Անդրանիկի արձան, Անդրանիկի անվան դպրոց, փողոց կամ որևէ հաստատություն, իհարկե, միջոցառում կլինի Անդրանիկի թանգարանում։ Համագործակցում ենք «Զորավար Անդրանիկ» թանգարանի, Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի, ԵՊՀ պատմության ֆակուլտետի, գրողների միության հետ: Շատ լրջորեն համագործակցում ենք Երևանի քաղաքապետարանի հետ։ Կարելի է ասել՝ միջոցառումների հիմնական կազմակերպիչը երկրապահ քաղաքապետ Տարոն Մարգարյանն է: Մասնակցելու ենք քաղաքապետարանի կազմակերպած բոլոր միջոցառումներին։ ԵԿՄ ղեկավարի հանձնարարությամբ բոլոր տարածքային բաժանմունքներն էլ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ միջոցառումներ են անցկացնելու: Երկրապահական ընտանիքը կմասնակցի հոբելյանական բոլոր միջոցառումներին։ Մասնավորապես, նման տոնական միջոցառումներ նախատեսված են Մարտունիում, Վայքում, Վանաձորում, Էջմիածնում։ Հատկապես Էջմիածինը մշտապես էլ նման հայրենասիրական ձեռնարկներում առաջամարտիկ է։

Փոխանցեք Երկրապահի կոչը համայն հայությանը, որ աշխարհի որ անկյունում էլ լինեն, փետրվարի 25-ին հիշեն ու մեծարեն Անդրանիկ զորավարին, որովհետև զորավարն ամեն օր, երբ գլուխը բարձին էր դնում քնելու, պարտադիր մտածում էր հայ ազգի մասին։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նշվել են բերանի տհաճ հոտի ոչ ակնհայտ պատճառներըՀոգեբանը հերքել է միջին տարիքի ճգնաժամի գոյությունըՌուս և չինացի գիտնականները հայտնաբերել են «այրվող սառույցից» գազ արդյունահանելու միջոց։Ջերմաստիճանը կնվազի. ձյուն, տեղումներ. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԳիտնականները բացահայտել են Հին Եգիպտոսում կատուների նկատմամբ վերաբերմունքի մութ կողմը«Շանթ դաշինքը» Կապանում հաղթեց` ստանալով 84.95 տոկոս ձայն Գիտնականները պարզել են, որ հատուկ ռիթմով երաժշտությունը կարող է նվազեցնել սթրեսն ու անհանգստությունըԱպարանում Կարեն Եղիազարյանը ստացավ 99 տոկոս ձայն Գիտնականները պարզել են, թե որ դեպքում է թեյը մեծացնում անոթային հիվանդությունների զարգացման վտանգըՀայտնաբերվել է հոդացավը մեղմելու անսովոր միջոցՎիտամին C-ի հակաքաղցկեղային նոր հատկություն է հայտնաբերվելՆախնական տվյալներով, «Ապրելու երկիրը» հաղթել է Նոյեմբերյանի ՏԻՄ ընտրություններում Հայաստանում ռուսական ռազմաբազայի կարիքը չենք տեսնում. Փաշինյան Սոմալիի ծովահեններն ազատ են արձակել Արաբական Միացյալ Էմիրություններին պատկանող նավըԿույսը, Առյուծը, Երկվորյակը և Աղեղնավորը Թամարա Գլոբայի հորոսկոպում երկուշաբթի՝ նոյեմբերի 30-ի համար Փաշինյանի բլեֆը կարող է թանկ նստել հենց իր վրա․ Սուրեն Սուրենյանց Վթարային ջրանջատումներ՝ դեկտեմբերի 2-ին և 3-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՓաշինյանը բացառում է Ադրբեջանի նոր նախապայմանները՝ Սահմանադրության փոփոխության դեպքումՀիմնանորոգվում է Վաղարշապատի «Զվարթնոց» թաղամասից Մարգարայի խճուղի տանող ճանապարհին գտնվող կամուրջը (լուսանկարներ) Ժամը 20․00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 27 հաղորդում Առաջին թվերը Կապանից. հաղթում է Գեւորգ Փարսյանը Թուրքիայի հյուսիսարևելքում ուկրաինական հարվածային անօդաչու թռչող սարք է ընկել և պայթել Հայտնի է, թե երբ կվառվեն Երևանի գլխավոր տոնածառի լույսերըԱլագյազ-Արթիկ ճանապարհին «Mercedes»-ը մխրճվել է քարով բարձված «Զիլ» բեռնատարի հետնամասի մեջ․ կա զոհ Ռուսաստանին հասանելի է դարձել Իրանում Ռեշտ — Աստարա երկաթուղու ամբողջ ուղեգիծը Չինաստանի բանակը պարեկություն է իրականացրել Ֆիլիպինների հետ վիճելի տարածքումԱկտիվ քվեարկություն Սևանում ու Ամասիայում. մասնակցության արդյունքները ժամը 18.00–ի դրությամբ Գերմանիայում սիրիացի երկու եղբայրների արգելել են այցելել Սուրբծննդյան 12 տոնավաճառ Այրումի խաչմերուկում բшխվել են «ԳԱԶ 2410»-ը և «Զիլ» բեռնատարը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին․ կա վիրավnր Հուսով եմ՝ կլինեն ՀՖՖ նախագահի արդար ընտրություններ․ Արթուր Եդիգարյանը աջակցել է Գևորգ Ղազարյանին Վրաստանը կանչել է Թուրքիայի դեսպանին՝ Բաթումում ֆուտբոլային երկրպագուների մասնակցությամբ միջադեպերից հետո ՆԳՆ-ից հերքել են Սևանի համայնքապետի թեկնածուի շտաբի պետին բերման ենթարկելու լուրը Սարսափելի հրդեհը ոչնչացրել է Բելգիայի Նամյուր քաղաքի քաղաքապետարանի շենքի մեծ մասը ժամը 16․00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 11 հաղորդում Շվեյցարիայում զենքի արտահանման սահմանափակումների մեղմացման կողմնակիցներն առաջատար ենՍևանում համայնքապետի թեկնածու Սարգիս Մուրադյանի շտաբի ղեկավարին բերման են ենթարկել Եվրամիությունը կարող է հետաձգել համավարակի հետևանքով կուտակված պարտքի մարումըՍաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել Եմենի Ռաս Իսա նավահանգստինԲրյանսկի մարզում ուկրաինական ԱԹՍ-ն հարվածել է Մոսկվա–Կլիմովո ուղևորատար գնացքինԳևորգ Ղազարյանն ու Ռոբերտ Արզումանյանը հանդիպել են Թբիլիսիի Դինամոյի ղեկավարի հետ Ռուսաստանում հայտարարել են հաջորդ շաբաթ Պուտինի և Փաշինյանի հանդիպման մասին Խոշոր համայնքներից ամենաակտիվը Սեւանն ու Կապանն են. մասնակցության արդյունքները` ժամը 14։00-ի դրությամբ Վրաստանում տասնյակ հազարավոր մարդիկ ցույց են անում ՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները հետաձգելու՝ 2 տարի առաջ ընդունած որոշման կապակցությամբ Հունաստանում վնասազերծվել է երեք հանցավոր կազմակերպություն և թմրավաճառների մեկ ավազակախումբ․ ձերբակալվել է 10 մարդ Բարձր տրամադրություն, ուրախ ընդունելություն ու անսահման ջերմություն, սիրելի՛ աբովյանցիներ, շնորհակալ ենք. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Շվեդական Saab-ը 450 մլն եվրոյի պայմանագիր է կնքել Ուկրաինային ռադարներ մատակարարելու համար Ասացի՝ բարկացած եմ, աչքիս չերևա. Մելիքյանը պատասխանել է Արարատ-Արմենիային Ե՞րբ կնշվի Սուրբ Զատիկը 2027 թվականին Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 29-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Իրանը հաստատել է Թուրքիայի հետ ուղիղ ավիահաղորդակցության պահպանումը՝ ԱՄՆ պատժամիջոցների պայմաններում
Ամենադիտված