Երևանում նախորդ շաբաթ հայտնաբերվել է ապօրինի շինարարության 5 դեպք
Հայաստան
Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև մայրաքաղաքի վարչական շրջանների համապատասխան բաժինների իրականացրած համատեղ վերահսկողության շնորհիվ, նախորդ շաբաթվա ընթացքում մայրաքաղաքում հայտնաբերվել և արձանագրվել է ապօրինի շինարարության 5 դեպք:
Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քանդման աշխատանքներ են իրականացվել 4 հասցեներում: Մեկ ահազանգ էլ ստացվել է թեժ գծի 1-08 շուրջօրյա հեռախոսահամարով, սակայն տեղում կատարված ուսումնասիրության ընթացքում ապօրինաշինություն չի հայտնաբերվել: Հաշվետու ժամանակահատվածում շինարարական հրապարակների համար սահմանված պայմանները չպահպանելու դեպքերի վերաբերյալ 5 արձանագրություն է կազմվել:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից