Ադրբեջանի հարկային մուտքերը զգալիորեն նվազել են
Ադրբեջան
2015 թվականի հունվարին Ադրբեջանի հարկային նախարարության գծով պետբյուջե հարկային մուտքերը կազմել են 685,9 մլն մանաթ, ինչը 94 մլն 452,8 հազար մանաթով (12,1 տոկոս) փոքր է, քան անցյալ տարվա հունվարին:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը` նշելով, որ դա կապված է նավթի համաշխարհային գների խիստ նվազման հետ:
Այդուհանդերձ, Ադրբեջանի հարկային նախարարության վերլուծական տեղեկատվության բաժինը հայտնել է, որ այս տարվա հունվարին հարկային հավաքագրումը 3,3 տոկոսվ գերակատարվել է: Եկամուտից հարկաբաժինը կազմել է 44,6 տոկոս (2014 թվականի հունվարին` 48,9 տոկոս), ՀՆԱ-ից` 24,7 տոկոս (21,2 տոկոս), ակցիզներից` 7,8 տոկոս (9,1 տոկոս), ֆիզիակական անձանց եկամտահարկից` 9,5 տոկոս (8,2 տոկոս):
2015 թվականին Ադրբեջանի հարկային նախարարության պետբյուջե մուտքերի ապահովման պլանը հաստատվել է 7 մլրդ 112 մլն մանաթ, ինչը 10 մլն մանաթով ավելի է, քան 2014 թվականին:
Միանգամայն ակնհայտ է, որ Ադրբեջանի պետբյուջեի նախատեսված մուտքերի կատարումը գտնվում է հարցականի տակ:
Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 87 տոկոսով ձևավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:
Ադրբեջանի 1915 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 90 դոլար: Ներկայում այն արդեն պետբյուջեում նախատեսվածից մոտ 40 դոլարով ցածր է:

















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ