Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանին ազատել է Ազգային անվտանգության խորհրդի անդամի պաշտոնից
Քաղաքական
Սերժ Սարգսյանի՝ փետրվարի 12-ի հրամանագրով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ազատվել է Ազգային անվտանգության խորհրդի անդամի պաշտոնից: Ինչպես տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հրամանագրում նշված է.
«Ղեկավարվելով Հայաuտանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը՝ ո ր ո շ ու մ ե մ.
Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի մայիսի 4-ի «Ազգային անվտանգության խորհրդի կազմը հաստատելու մասին» ՆՀ-107-Ա հրամանագրի հավելվածի 16-րդ կետը»:
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի մայիսի 4-ի «Ազգային անվտանգության խորհրդի կազմը հաստատելու մասին» ՆՀ-107-Ա հրամանագրի հավելվածի 16-րդ կետը վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի անդամությանը:

















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ