Գագիկ Ծառուկյանի հույսը նորից ժողովրդին խաբելու, հրապարակ դուրս բերելու վրա է. քաղաքագետ
Բլոգոսֆերա
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հիմա, կարծես, ամեն ինչ իր տեղն ընկավ: Ծառուկյանը վազում է դեմագոգիայի հայկական շկոլայի հայրերի գիրկը: Հիմա նորից կսկսվեն հանրահավաքների շարքերը և մեր «քաղաքական գործիչները» կրկին կհայտարարեն, որ այսօր այստեղ են և ուրախ են, որ այսօր այստեղ են: Հետաքրքիր է, թե այս անգամ ժողովրդին նման հայտարարություններով կերակրելու պաշարը որքան կհերիքի: Մեկ ամի՞ս, երկու՞:
Ծառուկյանի այսօրվա ելույթն իր կանխատեսելի լինելու ամենավառ ապացույցն էր: Բոլորը հենց այսպիսի պատասխան էին նրանից սպասում: Մի քիչ պաթոս, մի քիչ մեղադրանք... երկու քիչ սուտ (կյանքում չեմ հավատա, որ նրան նախագահի պաշտոն է առաջարկվել): Եվ այս ամենի համադրությունը ցույց է տալիս, որ մարդն հստակ մշակված ծրագիր չունի. Չգիտի` ինչ է պետք անել և ամենակարևորը՝ ինչ ռեսուրսներով է պետք անել: Հույսը նորից ժողովրդին խաբելու, հրապարակ դուրս բերելու վրա է: Եթե դրանից ոչինչ էլ չստացվի, գոնե կփորձի ժամանակ շահել»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ