ՄԱԿ-ը կավելացնի Հալեպին ցուցաբերվող հումանիտար օգնությունը հակամարտության «սառեցման» դեպքում
Աշխարհ
ՄԱԿ-ը մտադիր է շտապ կարգով ավելացնել հումանիտար օգնության մատակարարումները Սիրիայի Հալեպ քաղաքին, եթե հաջողվի իրագործել մարտական գործողությունների տեղային «սառեցման» պլանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, հումանիտար հարցերի համակարգողի տեղակալ Կյունգ Վա Կանգը:
«Մենք պլանավորում ենք շտապ կարգով տրամադրել անհրաժեշտ պարենամթերքն ու այլ պաշարներ, ինչպես նաև վերակագնել բազային կոմունալ ծառայությունների աշխատանքը, այդ թվում՝ էլեկտրականության մատակարարումը և կոյուղու համակարգը, հավաքել փլատակները, երեխաներին վերադարձնել դպրոցներ և նորոգել վնասված տները»,- հայտնել է Կանգը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ բրիֆինգ անցկացնելով ԱԽ-ում՝ նա նշել է, որ ՄԱԿ-ը կօգտվի Սիրիայում հումանիտար գործողություններն ընդլայնելու ցանկացած հնարավորությունից, այդ թվում՝ հակամարտության «սառեցումից»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ