ԱՄՆ-ում բարձր է գնահատվել Ռուսաստանի կողմից կիբեռսպառնալիքը
Աշխարհ
ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեփերը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից կիբեռսպառնալիքն առավել լուրջ է, քան համարվում էր նախկինում: Այս մասին հայտնել է CBS News-ը:
«Ազգային և տնտեսական անվտանգության համար կիբեռսպառնալիքները դառնում են ավելի հաճախակի, լայնածավալ, բարդ և ծանր հետևանքներով»,- ասել է Քլեփերը:
Առավել վտանգավոր երկրները կիբեռանվտանգության առումով ԱՄՆ-ը համարում է Չինաստանը, Հյուսիսային Կորեան, Իրանը և Ռուսաստանը: Ավանդաբար այդ ցուցակը գլխավորում է Չինաստանը, սակայն 2015 թվականին առաջին անգամ առաջատար է դարձել Ռուսաստանը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ