Ուկրաինայի հակամարտությունը լուծելի է՝ ի տարբերություն Իրաքի և Սիրիայի. Շտայնմայեր
Աշխարհ
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը չի ակնկալում Ուկրաինայի ճգնաժամի արագ լուծումը, սակայն կարծում է, որ դրա ավարտն ավելի իրական է, քան աշխարհի այլ հակամարտություններինը: Այս մասին հայտնել է rosbalt.ru-ն:
«Կարող է պահանջվել մի ամբողջ սերունդ՝ Ուկրաինայի ճգնաժամի քաղաքական լուծմանը հասնելու համար: Բայց, երբ ես մտածում եմ Սիրիայի, Լիբիայի և Իրաքի մասին, Ուկրաինայի հակամարտությունը կարծես միակ լուծելին է»,- մեջբերում Շտայնմայերի խոսքերը dpa-ն:
Գերմանիայի ԱԳ նախարարը Դոնբասում շփման գծից ծանր սպառազինությունների հետքաշումը համարում է «լավ նորություն»: Նրա կարծիքով՝ դա վկայում է այն մասին, որ ուկրաինական հակամարտությունը վերջապես հանգիստ փուլ է մտնում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ