Ճապոնիան կարող է կիսով չափ կրճատել որոշ զենքերի գնումները․ Reuters Ջերմաստիճանը կբարձրանա. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Իրանցի կալանավորը փախուստի էր դիմել նոյեմբերի 6-ին․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել Ի՞նչ է կատարվում աշխարհում․ աղմկահարույց միջադեպեր ու անհավանական տեսարաններ (տեսանյութ) Վաղարշապատում 15–ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը Ինչպե՞ս է տարածվել հրդեհը․ տուժող կողմը պահանջում է դեպքի վայրում քննչական փորձարարություն Այսօր ունենք շատ ավելի հետամնաց ու անկարգ հասարակություն, քան նախկինում. Լարիսա Ալավերդյան Ladurée-ն շուտով Հայաստանում. ֆրանսիական պրեմիում հրուշակեղենի լեգենդար բրենդը գալիս է Երևան Մենք ապրում ենք մի հասարակության մեջ, բայց չենք ճանաչում կամ չենք ուզում ճանաչել այդ հանրությունը. Դերձյան Վաշինգտոնում հրաձգության հետևանքով մեկ մարդ է սպանվել, չորսը՝ վիրավորվել․ կասկածյալը ինքնասպան է եղել Հնարավո՞ր էր Ազատի զորամասի վառարանը վառելով նման հրդեհ լիներ․ հակասություններ են առաջ գալիս ԱՄՆ-ն երեք ամսում չեղարկել է ավելի քան 6000 վիզա՝ «ծննդաբերության նպատակով զբոսաշրջության» դեմ պայքարի շրջանակում 

Գերմանացի գիտնականներն ու պատգամավորները Հայոց ցեղասպանության հարցում Բեռլինից հստակ դիրքորոշում են ակնկալում

Աշխարհ

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված բեռինյան երեկոն փետրվարի 26-ին համախմբել էր գերմանացի պատգավորների, հասարակական, քաղաքական գործիչների, ՀՀ դեսպանատան, հայկական համայնքների ներկայացուցիչների և առհասաակ թեմայով հետաքրքրված անձանց: Գերմանիայում ՀՀ դեսպանատան, Բեռլինի հայկական համայնքի և «Genozid 1915» նախաձեռնության կողմից Բեռլինի պատգամավորների պալատում (Բեռլին երկրամասի խորհրդարան) հրավիրված հուշ-երեկոյի ընթացքում ներկայացվեցին 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը վերաբերող մանրամասներ, տրվեցին պատմանական և քաղաքական գնահատականներ, խոսվեց հայերի ոչնչացման ծրագրում Գերմանական կայսրության դերի և Բեռլինի ներկայիս դիրքորոշման մասին:

Բեռլինի հայկական համայնքի վարչության անդամ Վարդգես Ալյանակը ներկայացրեց, որ Թուրքիան մինչ օրս ժխտողական քաղաքականություն է վարում, ավելին՝ հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը՝ ապրիլի 24-ին, Թուրքիայի կառավարությունը ծրագրել է նշել Գալիպոլիի ճակատամարտի 100 ամյակը:

Հայկական համայնքի ներկայացուցիչը հավատացած է, որ Գերմանիան՝ իբրև Օսմանյան կայսրության երբեմնի դաշնակից, այնպիսի պատասխանատվություն է կրում, ինչպիսին չի կրում և ոչ մի ուրիշ երկիր: «Ասում են՝ խորհրդարաննները պատմական հարցերի քննարկման վայր չեն. այս հարցը պատմականից արդեն անցել է քաղաքական ոլորտ, խոսքն արդեն քաղաքական հերքման մասին է, որին պետք է տրվի քաղաքական պատասխան»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց Ալյանակը' այդուհանդերձ, հույս հայտնելով, որ Բունդեսթագը հստակ դիրքորոշում կորդեգրի հարցի կապակցությամբ:

Գերմանիայի արխիվները բաց են

Գերմանիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Աշոտ Սմբատյանն իր ելույթում ընդգծեց, որ հայերի ցեղասպանությունն իրեն քաղաքակիրթ համարող մարդկության խայտառակությունն է և հայ ժողովրդի մեծագույն ցավը. «Ցեղասպանության հիշողության դեպքում խոսքն անձնական մեղադրանքի, վրեժի կամ փոխհատուցման պահանջների մասին չէ, խոսքը այսօրվա թուրքերի մեղքի մասին էլ չէ: Խոսքը հիշելու, հիշողությունը վառ պահելու մասին է, խոսքը նրա մասին է, որ մինչ օրս շարունակվող Ցեղասպանության ժխտմանը վերջապես վերջ տրվի, խոսքը կատարվածի իրավական ճանաչման մասին է, այն ամենի, ինչ եղել է՝ ցեղասպանության: Խոսքը նրա մասին է, որ Հայոց ցեղասպանության զոհերն արդարություն գտնեն, նրանց հանդեպ արժանի հուշ պահպանվի և նրանց սերունդներին խաղաղ ապագա երաշխավորվի»:

Բեռլինի պառլամենտի նախագահ Ռալֆ Վիլանդը (սոցիալ-դեմոկրատ) նշեց, որ հայերի ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր: Նա չմոռացավ նաև զոհ գնացած մյուս էթնիկ փոքրամասնություններին և կարևորեց, որ Թուրքիայի քննադատ քաղաքացիական հասարակությունն այս խնդրի լուսաբանման հարցում օժանդակություն գտնի: Գերմանացի պատգամավորը հիշատակեց, որ աշխարհի շատ խորհրդարաններ հայերի սպանդը ճանաչել են որպես ցեղասպանություն:

Նա հիշեցրեց, որ Գերմանիայի արտաքին գերատեսչության արխիվները բաց են հետազոտությունների համար, բացի այդ՝ հաշտեցմանն ու թեմայի լուսաբանմանն ուղղված գերմանական նախաձեռնություններ կան, իսկ բեռլինյան տարին, ըստ նրա, հագեցած է լինելու թեմային վերաբերող մի շարք միջոցառումներով:

Բունդեսթագի որոշման մեջ պակասում է Ցեղասպանություն բառը

«Մոզես Մենդելսոն» կետրոնի (Փոցդամի համալսարանի հրեագիտության գիտահետազոտական կենտրոն) տնօրեն դոկտոր-պրոֆեսոր Յուլիուս Շյոփսը, խոսելով Գերմանայի դերակատարման մասին, փաստեց, որ Գերմանական կայսրությունը, եթե ցանկանար, եթե լսեր զգուշացնող ձայնը, ապա կարող էր դադարեցնել հայերի սպանդը. «Մինչ օրս վիճելի է՝ արդյոք գերմանացի զինվորականները մասնակցե՞լ են ջարդերի պլանավորմանը»: Խոսելով գերմանական նախաձեռնություններից՝ գիտնականը հիշատակեց, մասնավորապես, Բեռլինում ներկայացված թուրք ռեժիսոր Ֆաթի Աքինի «Սպի» (The Cut) ֆիլմը, նույն քաղաքում Ռոլֆ Հոզֆելդի՝ «Մահ անապատում: Հայերի ցեղասպանությունը» գրքի հրատարակումը. «Գերմանիայում տեղի ունեցող այս զարգացումները ոգևորող օրինակներ են»,-նկատեց նա:

Շյոփսի համար, այդուհաներձ, ցավալի է, որ Գերմանային մինչ օրս դժվարություն է պատճառում դեպքերն իրական անունով կոչելը, իսկ 2005-ի Բունդեսթագի որոշման մեջ պակասում է «ցեղասպանություն» բառը:

Նա հիշեցրեց, որ Բունդեսթագի ձախերի կուսակցության ներկայացուցիչների հարցմանն ի պատասխան՝ դաշնային կառավարությունը հայտնել է, որ այս պահի դրությամբ կառավարությունը 1915 թվականին նվիրված հիշատակի միջոցառում չի պլանավորել:

«Մոզես Մենդելսոն» կետրոնի տնօրենն անհրաժեշտություն է տեսնում, որ Գերմանիան հստակ դիրքորոշում որդեգրի Հայոց ցեղասպանության հարցում:

Ալլա Սերոբյան՝ հատուկ ԱՐՄԵՆՊՐԵՍ-ի համար

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ճապոնիան կարող է կիսով չափ կրճատել որոշ զենքերի գնումները․ ReutersՋերմաստիճանը կբարձրանա. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԽարդախության մեջ մեղադրվող Լեհաստանի փոխարտգործնախարարը հրաժարական է տվել Միացյալ Նահանգներում մահապատժի է ենթարկվել երեք երեխաների դաժան սպանության մեջ դատապարտված տղամարդըԻրանցի կալանավորը փախուստի էր դիմել նոյեմբերի 6-ին․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրելԼեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանող տասներեք մարդՆոյեմբերի 14-ին Փարիզում կայանալիք բողոքի ցույցերին սպասվում է մինչև 60,000 ցուցարարԻ՞նչ է կատարվում աշխարհում․ աղմկահարույց միջադեպեր ու անհավանական տեսարաններ (տեսանյութ) Վաղարշապատում 15–ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը Ինչպե՞ս է տարածվել հրդեհը․ տուժող կողմը պահանջում է դեպքի վայրում քննչական փորձարարությունԽաղաղության խորհուրդը կոչ է արել իրականացնել Թրամփի ծրագիրը Գազայի հիվանդանոցի վրա հարձակումից հետո Այսօր ունենք շատ ավելի հետամնաց ու անկարգ հասարակություն, քան նախկինում. Լարիսա ԱլավերդյանLadurée-ն շուտով Հայաստանում. ֆրանսիական պրեմիում հրուշակեղենի լեգենդար բրենդը գալիս է Երևան Մենք ապրում ենք մի հասարակության մեջ, բայց չենք ճանաչում կամ չենք ուզում ճանաչել այդ հանրությունը. ԴերձյանՎաշինգտոնում հրաձգության հետևանքով մեկ մարդ է սպանվել, չորսը՝ վիրավորվել․ կասկածյալը ինքնասպան է եղել Հնարավո՞ր էր Ազատի զորամասի վառարանը վառելով նման հրդեհ լիներ․ հակասություններ են առաջ գալիսԱՄՆ-ն երեք ամսում չեղարկել է ավելի քան 6000 վիզա՝ «ծննդաբերության նպատակով զբոսաշրջության» դեմ պայքարի շրջանակումՀայաստանի շուրջ մեծ խաղ․ Ալիևի հետ բանակցություններ, Մոսկվայի ճնշում ու Եվրոպայի խոստումներ (տեսանյութ) ՊԵԿ-ից փախուստի դիմած Իրանի քաղաքացին հայտնաբերվել և կալանավորվել է. ՔԿ Իրանի զինված ուժերը խոցել են ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարքՊենտագոնի ղեկավարի հետ միջադեպից հետո Հեգսեթը պարգևատրել է իրեն կշտամբած զինվորինԱնհարմար պահ Դուբլինում․ Իսլանդիայի վարչապետը խուսափել է Մակրոնի գրկախառնությունից Թոքաբորբի թիրախային խմբում են երեխաները, տարեցները և իմունային համակարգի խնդիր ունեցող անձինք Նոյեմբերի 12-ը թոքաբորբի միջազգային օրն է, և այն իրազեկման օր է բնակչության շրջանում. Քնարիկ ՍարգսյանՖոն դեր Լայենը հրաժարվել է պատասխանել Ուկրաինայի վերաբերյալ հարցերին ԵՄ գագաթնաժողովումԱմեն ինչ սկսվել է լուսային ազդանշան տալուց. մանրամասներ՝ թիվ 2 երթուղու տրոլեյբուսի վարորդի մասնակցությամբ միջադեպից Քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողիԼիտվան աջակցում է Ադրբեջանի՝ ԵՄ հետ վիզաների ազատականացմանըԾանր հшնցագործության մեջ մեղադրվող իրանցին ՊԵԿ շենքից փախել էՊուտին, Իրան, ԱՄՆ․ կուլիսային զարգացում, Փաշինյան-Ալիև հանդիպում․ բանակցությունները շարունակվում են (տեսանյութ)Ավտովթար՝ Երևանում. բախվել են «BMW»-ն ու «ՎԱԶ 2121»-ը. վիրավորին տեղափոխել են հիվանդանոցMicrosoft-ի գլոբալ խափանումը կաթվածահար է արել ընկերությունների և կառավարությունների աշխատանքը Թոքաբորբը տարեկան մոտ 2,5 միլիոն մարդու կյանք է խլում, որոնցից 600 հազարը երեխաներ են. ՕհանյանՀարձակում թիվ 2 տրոլեյբուսի վրա. թքել են վարորդի ուղղությամբ, փորձել հաշվեհարդար տեսնել. քաշքշոց է սկսվել Խորհրդավոր պայթյուն մոսկվայում․ պայթել է ազարովի նախկին մամուլի քարտուղարի ավտոմեքենան․ ո՞վ էր թիրախըԷդմոն Մարուքյան. Եթե չառողջացնենք քաղաքական համակարգը, շատ լուրջ խնդիրներ ենք ունենալուՈւկրաինայի խաղաղության բանակցություններից ԵՄ ներկայացուցիչների բացակայությունը արտացոլում է ԵՄ-ի անհասունությունը․ ՊապուաշվիլիՄեկնարկել են Ղարաբաղից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումները Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ Նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձովՊայթյուն գազալցակայանում․ տեղի է ունեցել շինության մասնակի փլուզում Ալեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ալիևի օգնականի հետԻՀՊԿ․ Հորմուզի նեղուցում ականի վրա պայթել է գազատար նավըՍպիտակի բժշկական կենտրոնը Ճապոնիայի աջակցությամբ կհամալրվի ակնաբուժական ժամանակակից սարքավորումներով Տրդատ Սարգսյան. Կուսակցությունը պետք է լինի հասարակության և պետության միջև արդյունավետ կապի օղակՀայկ Մարտիրոսյանը երկու պարտիաների արդյունքով ոչ-ոքի է գրանցել Անիշ Գիրիի հետՉեխիան կարող է Ուկրաինային մատակարարել 16 Skyfox ուսումնական ինքնաթիռՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում Թրամփը չի բացառել Կուբայի դեմ ռազմական գործողությունը մինչև իր պաշտոնավարման ժամկետի ավարտը Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքներըԻրանը կարող է մեծացնել իր հրթիռների հեռահարությունը
Ամենադիտված