Օբաման քննադատել է կոնգրեսում Նեթանյահուի ելույթը
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ կոնգրեսում իր ելույթի ժամանակ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ոչ մի այլընտրանք չի առաջարկել «վեցյակ»-ի պետությունների նախագծին, ովքեր ցանկանում են Իրանի հետ համաձայնության հասնել միջուկային ծրագրի հարցում: Այս մասին հայտնել է BBC-ն:
Ավելի վաղ Նեթանյահուն կոնգրեսականներին ասել է, որ Թեհրանի հետ փաստաթղթի ստորագրումը նրան թույլ կտա պատժամիջոցների վերացումից հետո ստեղծել միջուկային զենք, քանի որ Իրանում կմնան հսկայական միջուկային ենթակառուցվածքներ:
Նա հայտարարել է, որ ներկայիս Իրանը սպառնալիք է ոչ միայն Իսրայելի համար, այլև ամբողջ Մերձավոր Արևելքի տարածաշրջանի:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ