Ռուսաստանի և Եգիպտոսի միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել
Աշխարհ
Ռուսաստանի և Եգիպտոսի միջև ռազմական համագործակցության արձանագրությունը ստորագրվել է չորեքշաբթի օրը` ռազմատեխնիկական համագործակցության շուրջ համատեղ հանձնաժողովի առաջին հանդիպման արդյունքում: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
Հանդիպումը անցկացվել է երկու երկրների պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուի և Սիդկի Սուբհիի գլխավորությամբ:
«Կողմերն ամփոփել են 2014 թվականի ռազմատեխնիկական համագործակցությունը և նշել 2015 թվականին տվյալ ոլորտում համագործակցության հիմնական հեռանկարները», - հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ