ԵՀ-ն հրաժարվել է քննարկել Ուկրաինայի և Վրաստանի համար առանց վիզայի ռեժիմի մասին հարցը մայիսյան վեհաժողովում
Աշխարհ
Եվրոպական հանձնաժողովը պատրաստ չէ քննարկել Ուկրաինայի և Վրաստանի հետ վիզային ռեժիմը վերացնելու մասին հարցը Ռիգայում մայիսին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին: Այդ մասին հայտարարել է եվրոպական հարևանության քաղաքականության հարցով Եվրահանձնաժողովի անդամ Յոհանես Հանը, հայտնում է interfax.ru-ն:
«Այս պահի դրությամբ ընթանում է Վրաստանում ԵՄ-ի պայմանների իրականացման ուսումնասիրության երկրորդ փուլը: Պետք է տեսնել, թե ինչպիսին կլինի արդյունքը»,- ասել է Հանը չորեքշաբթի օրը Բրյուսելում տված մամուլի ասուլիսի ընթացքում` ներկայացնելով եվրոպական հարևանության քաղաքականության թարմացման հարցով առաջարկները:
Պատասխանելով հարցերին՝ նա բացատրել է, որ հետագայում կպահանջվի Վրաստանի համար առանց վիզայի ռեժիմի հարցով Եվրոպական խորհրդի համապատասխան որոշումը:
Նրա խոսքով՝ «նույնը կարելի է ասել նաև Ուկրաինայի մասին»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ