ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի երկրներից Ուկրաինայի համար ևս 2 մլրդ դոլար կխնդրի. Bloomberg Գերտերությունների առճակատման աստիճանը հասել է սահմանագծին. Լուկաշենկո Ռուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակում Ֆրանսիայում վերջին շաբաթների անկարգությունների ժամանակ ձերբակալվել է գրեթե 5000 մարդ ԱՄՆ-ում արդեն ավելի քան 57 միլիոն ամերիկացի քվեարկել է վաղաժամկետ կամ էլեկտրոնային փոստով Հայաստանն ու ԱՄԷ-ն մտադիր են խորացնել էներգետիկ համագործակցությունը ՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասին Վերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատար Եթե Թրամփը Պուտինին հրավիրի G20-ի գագաթնաժողովին, Ուկրաինան պետք է մասնակցի քննարկմանը. Մերց Խանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործի Ռուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերին Ագարակի 51-ամյա բնակիչը կալանավորվել է. Օգտագործում և իրացնում էր թմրամիջոց 

Եվրոպան` հասանելի բոլորի համար. «Your Europe»՝ բացառիկ նախագիծ Հայաստանում

Հայաստան

Հայաստանում շուտով մեկնարկում է իր տեսակով դեռևս նմանը չունեցող «Your Europe» նոր նախագիծը, որը նախատեսված է` օգնելու բացահայտել Եվրոպան նոր ձևաչափով` միաժամանակ ապահովելով նախագծի մասնակիցներին նոր զգացողություններ, վառ հիշողություններ և աշխարհընկալման նոր հորիզոններ:

Նախագիծը կյանքի է կոչվելու՝ հաշվի առնելով այլ մշակույթների բացահայտման, հասարակության աշխարհընկալման փոփոխության և ուղղակի լավ ու հետաքրքիր ժամանակ անցկացնելու նպատակը՝ միևնույն ժամանակ հոգալով մասնակիցների հանգստի արդյունավետ կազմակերպման մասին:

Մեր զրուցակիցն է «Your Europe» նախագծի գաղափարի հեղինակ Գևորգ Ավետիսյանը: 

- Ի՞նչ է իրենից ներկայացնում նախագիծը: Ինչպե՞ս ծագեց գաղափարը և որոշվեց նախագծի անվանումը:

- Առաջին հերթին` «Your Europe» նախագիծը կյանքի է կոչվելու՝ իրականացնելու Եվրոպան տեսնելու և այն ճանաչելու շատերի երազանքը` առանց տարիքային սահմանափակման: Սակայն նախագիծն ավելին է, քան պարզապես ճանապարհորդության գաղափար, քանզի հնարավորությունները, որոնք այն ընձեռելու է հասարակությանը, թույլ են տալու փոխել մտածելակերպ, մարդկանց տալ հնարավորություն ինքնուրույն կողմնորոշվելու իրենց համար նոր իրավիճակներում, ինչպես նաև յուրովի բացահայտել մշակութային այն արժեքները, որոնք տարիների ընթացքում կուտակել է Եվրոպա աշխարհամասը:

Իսկ ահա նախագծի անվանման ծագումնաբանության հիմքում հենց ընկած է դրա բուն գաղափարը, որը ենթադրում է յուրաքանչյուր անհատի յուրատեսակ պատկերացումները Եվրոպայի, ժամանցի և հանգստի վերաբերյալ, այսինքն՝ Քո Եվրոպան և դու և, իհարկե, քո ժամանակը լիարժեք տնօրինելու իրավունքը:

Այդուհանդերձ, անմասն չմնալով այսօր Հայաստանում մի շարք խնդիրների առկայության փաստերից, որոնք լուրջ խոչընդոտ են հանդիսանում աշխարհը տեսնելու, ճանապարհորդելու, նոր աշխարհայացքներ ձեռք բերելու ճանապարհին՝ նախագծի ստեղծողների կողմից արդեն իսկ քայլեր են արվել և արվելու են քաղաքացիներին հնարավորինս այդ խոչընդոտներից զերծ պահելու համար: 

Եթե լինեմ հակիրճ, ապա նախագծի շրջանակներում փորձելու ենք Եվրոպան ավելի հասանելի դարձնել հասարակության համար:

- Ի՞նչ խոչընդոտների մասին է խոսքը, և որո՞նք են այն առավելությունները, որոնք նախագիծը դարձնում են բացառիկ:

- Խոչընդոտներից ամենաարդիականն այն է, որ այսօր Հայաստանում միջին և անգամ միջինից բարձր աշխատավարձ ստացող անհատները, կարելի է ասել, զրկված են ոչ միայն պարզագույն ճանապարհորդելու, այլ նաև սեփական կենսափորձը հարստացնելու և կյանքին նոր դիտանկյունից նայելու հնարավորությունից: Մենք փորձում ենք ֆինանսական առումով այն հասանելի դարձնել հասարակությանը:

Իսկ ահա քաղաքացիների համար շատ հաճախ շենգենյան կամ պարզապես վիզա ստանալը գլխացավանքի շղթայական պրոցես է: Մենք փորձել ենք դիվանագիտական կառույցների աջակցությամբ վիզայի ստացման ընթացակարգն ավելի դյուրացնել:

Բացի այդ, գաղտնիք չէ, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ շատ ծնողներ պարզապես խուսափում են իրենց երեխաների միայնակ ճանապարհորդելու մտքից: Այս պարագայում մենք ապահովում ենք նաև նրանց անվտանգությունը, որի ամենաառաջին գրավականը հենց հայերից բաղկացած խմբերի առկայությունն է:

Արդյունքում՝ կարելի է միանշանակ փաստել, որ «Your Europe» նախագիծն ունակ է լրացնելու եղած բացը:

- Որպես Հայաստանում այդ մեթոդով աշխատող եզակի կառույց՝ համագործակցության և փորձի փոխանակման ինչպիսի՞ նախադեպեր ունեք:

- Նախագծի իրականացման հիմքում ընկած են միջազգային մի շարք հայտնի նախագծեր, որոնք, սակայն, առանձնանում են յուրատեսակ մասնագիտացված հավելվածներով, ինչպիսիք են, օրինակ, կամավոր աշխատանքները, օտար լեզվի դասընթացները, ամառային դպրոցները: «Your Europe» նախագծում, սակայն, առկա են մի շարք առանձնահատկություններ և տարբերություններ, որոնք լրացնելու են գալիս հայ հասարակության պահանջներն ու ցանկությունները:

- Նախագծի շրջանակներում ո՞ւմ հետ եք համագործակցում:

- Այս պահին միայն կարող եմ նշել, որ համագործակցության սպեկտորները մի քանիսն են: Առաջին հերթին կարելի է առանձնացնել բանկերը, որոնց հետ էլ այս պահին ընթանում են բանակցությունները՝ առաջարկը հասարակության համար հնարավորինս ավելի մատչելի դարձնելու նպատակով: Մյուս կողմից էլ՝ նախագծի կարևորագույն գործընկերներ են լինելու Երևանում գործող տուրիստական գործակալությունները, հենց որոնց միջոցով էլ պոտենցիալ հաճախորդը նախագծին մասնակցելու համար ազատ կարող է դիմել դրանցից ցանկացածին: Եվ, իհարկե, ոչ պակաս արժանահիշատակ է համագործակցությունը դեսպանատների և վիզայի աջակցման կենտրոնի, ինչպես նաև հյուպատոսարանների հետ, որոնց հետ այս պահին ևս իրականացվում են բանակցություններ վիզա ստանալու պրոցեսը հնարավորինս դյուրացնելու համար: Չի կարելի մոռանալ նաև եվրոպական ավելի քան 10 երկրներում արդեն իսկ ձեռք բերված համագործակցությունների մասին՝ Չեխիա, Ավստրիա, Գերմանիա, Իտալիա, Հունգարիա և այլն:

- Ասացիք, որ Եվրոպան ճանաչելու հնարավորությունը, ֆինանսական առումով, հասանելի եք դարձնում հասարակությանը: Ինչպե՞ս:

- Նախ ցանկանում եմ նշել, որ ի սկզբանե նախագծի ստեղծման հիմքում, մատչելի գնային քաղաքականության գաղափարն է ընկած եղել, որը նախագծի կայացման գրավականներից մեկն է: Բացի գնային մատչելի քաղաքականությունից՝ նախագծի շրջանակներում նախատեսված է համագործակցություն առաջատար բանկերից մեկի հետ:

Որպես պաշտոնական գործընկեր՝ բանկի միջոցով այսուհետև քաղաքացիները կարող են ձեռք բերել հատուկ նախագծի համար մշակված «Your Europe» վարկային վիզա քարտեր՝ ամենաշահավետ պայմաններով: Այն հնարավորություն է տալու սպառողներին ստանալ փաթեթի ձեռքբերման համար անհրաժեշտ գումարը, ինչպես նաև հավելյալ գումար՝ քարտային հաշվին, որը ցանկության դեպքում մասնակիցները կարող են օգտագործել եվրոպական բոլոր քաղաքներում:

- Այսինքն՝ նախագիծն իր տրամաբանությամբ արդեն իսկ տարբերվում է դեպի Եվրոպա առաջարկվող տուր-փաթեթից:

- Իհարկե, այն տարբերվում է ավանդական դարձած տուր-փաթեթներից, որոնք այսօր առաջարկում են գրեթե բոլոր տուրգործակալությունները:

Տարբերություններից ամենաակնառուն կարելի է համարել խմբերի ձևավորման գաղափարը, այնուհետև արդեն եվրոպական որևէ երկիր մեկնելուց առաջ մասնակիցների նախապես հանդիպումը Երևանում՝ «Քո Եվրոպան» նախագծի շրջանակներում:

Հանդիպման նպատակը մասնակիցների՝ միմյանց հետ ծանոթանալն ու արդեն Եվրոպայում անցկացվելիք ժամանցի օրակարգի քննարկումն ու ձևավորումն է: Հենց այդ հանդիպման շրջանակներում էլ յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել իր առաջարկները, ցանկություններն ու գաղափարները:

Յուրաքանչյուր խումբ բաղկացած է լինելու առավելագույնը 20 մասնակցից:

- Ի՞նչ սկզբունքով են ձևավորվում խմբերը:

- Երևանում միմյանց հետ հանդիպելուց և Եվրոպայում այդ օրերի համար ծրագիր ձևավորելուց հետո, խումբն արդեն մեկնում է նախընտրած երկիր:

Այս պահին եվրոպական մի շարք երկրներում արդեն ունենք գործընկերներ, որոնք էլ հենց ապահովում են նախագծի մասնակիցների ոչ միայն առօրյան, այլ նաև անվտանգությունն ու ապահովությունը:

Նախագծի մասնակիցներն ընտրում են եվրոպական որևէ երկիր, իսկ նույն երկիրը վայելելու ցանկությունն էլ հենց միավորում է այդ մարդկանց և կազմավորում խումբը:

Խումբը հանգրվանում է միայն իրենց համար նախատեսված, նախագծի պաշտոնական գործընկեր հանդիսացող՝ տվյալ երկրի լավագույն «Guest House»-ներից կամ հյուրանոցներից մեկում: Դրանից հետո, ըստ իրենց ձևավորած օրակարգի, յուրաքանչյուրն ազատ է սկսել Եվրոպայում անմոռանալի, արկածային և հետաքրքիր ժամանցը: Ի դեպ, նախագծի շրջանակներում մասնակիցներն ապահովվում են նաև սնունդով:

«Your Europe»-ն ինքնուրույն կողմնորոշվելու, նոր ծանոթություններ ձեռք բերելու, նոր վայրեր և նոր արկածներ ապրելու լավագույն տարբերակն է, որը երբևէ կարելի է ստանալ: Սա իր բացառիկությամբ Հայաստանում դեռևս նախատիպը չունեցող և կայանալու լուրջ պոտենցիալ ունեցող նախագիծ է: Հուսով եմ՝ այն իրապես կհետաքրքրի մեր հասարակությանը և կարճ ժամանակում համակիրների մեծ բանակ կունենա: Իսկ ավելի մանրամասն տեղեկություններ նախագծի մասին կհաղորդենք շուտով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի երկրներից Ուկրաինայի համար ևս 2 մլրդ դոլար կխնդրի. BloombergԳերտերությունների առճակատման աստիճանը հասել է սահմանագծին. ԼուկաշենկոՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումՖրանսիայում վերջին շաբաթների անկարգությունների ժամանակ ձերբակալվել է գրեթե 5000 մարդԱՄՆ-ում արդեն ավելի քան 57 միլիոն ամերիկացի քվեարկել է վաղաժամկետ կամ էլեկտրոնային փոստովՀայաստանն ու ԱՄԷ-ն մտադիր են խորացնել էներգետիկ համագործակցությունըՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասինՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԵթե Թրամփը Պուտինին հրավիրի G20-ի գագաթնաժողովին, Ուկրաինան պետք է մասնակցի քննարկմանը. ՄերցԽանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործիՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինԱգարակի 51-ամյա բնակիչը կալանավորվել է. Օգտագործում և իրացնում էր թմրամիջոցԱդրբեջանն անցանկալի անձ է հայտարարել իրանցի 14 քաղաքական, կրոնական գործիչների և լրագրողներիՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովՀայաստանի դեսպանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ-ի կողմից՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համարՎանաձորում հարևանների վեճն ավարտվել է մահվամբ․ ոստիկան է հոսպիտալացվելԻսրայելի ֆինանսների նախարարությունում զարմացել են ռազմական օգնությունը դադարեցնելու մասին Թրամփի հայտարարությունից8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումԱրտահերթ ընտրությունների համար 1 մլրդ դոլար է պետք․ Փաշինյանը չի կարող փողոցային պայքար գեներացնելԷլմիրա Կարապետյանը՝ աշխարհի փոխչեմպիոնԱՄՆ-ը 2026 թվականի վերջին կդադարեցնի օգնություն տրամադրել Իսրայելին. ԹրամփՀուղարկավորություններ հնարավոր են նաև` առանց Վահագն Խաչատուրյանի մասնակցության. Էդգար ՂազարյանՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ ԿարապետյանՄոսկվա ինձ հրավիրելը նույնքան անիմաստ է, որքան Պուտինին՝ Կիև․ ԶելենսկիՄհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին․ քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցերՄեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին. ՓաշինյանՑավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ ԶաքարյանՀայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետՀուե. Վիետնամի կայսերական քաղաքըԽառը խփում էին իրար․ 3-4 հոգով ինձ ծեծում էին, ես էլ խփել եմ՝ ընկել է գետնին, խայտառակություն էր. ՄնացականյանՈ՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամՀայաստանի ազատագրության բոլոր խորհրդանիշները իշխող դրածոների և նրանց տերերի աչքի փուշն են. ԱյվազյանԱդրբեջանը ՌԴ-ին կփոխանցի իր երկրում ռուսաստանցիների տվյալներըP.Diddy-ին կրկին ավելի շուտ կազատվի բանտից․ հայտնի է նոր ամսաթիվըՊատասխանեցի Euronews-ի հարցերին. Փաշինյան1000-ամյա պատմությամբ ոսկե կախազարդ․ ինչ են պարզել մասնագետներըՎարչաբենդի պարային խմբում եք հանդես եկել, առաջիկայում համերգներ նախատեսվա՞ծ են. ՂազարյանՏարվա սկզբից ի վեր Մարոկկոն կանխել է անօրինական միգրացիայի ավելի քան 58,000 փորձ115 միլիոն տարվա գաղտնիք․ դինոզավրի ոսկորներում հայտնաբերվել է հեմոգլոբինՀԱՊԿ-ը հույս ունի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանՔննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցերՀոդվածը էական նշանակություն չունի. ՔԿ նախագահը՝ զինծառայողների մահվան դեպքերի մասին (տեսանյութ) Պեսկովը նշել է, որ անվտանգության երաշխիքները կլինեն ԱՄԷ-ում կայանալիք բանակցությունների թեմաներից մեկըՈւկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապՎարույթը նոր ենք ստացել. ՔԿ նախագահը Հայկ Սարգսյանի վերաբերյալ գործի մասին (տեսանյութ) ՔԿ նախագահը հունից դուրս եկավ Ծառուկյանի դստեր՝ անձնականը հրապարակելու լրագրողի հարցից (տեսանյութ) Պեսկովը անհնար է անվանել Եվրոպայի մասնակցությունը Աբու Դաբիի բանակցություններին
Ամենադիտված