Աբովյանում ՃՏՊ-ի հետևանքով «Օպել»-ը բախվել է գազատարի
Արտակարգ Պատահար
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ապրիլի 9-ին` ժամը 09.12-ին, տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի 35 VO 938 և «Միցուբիշի» մակնիշի 34 VV 798 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին. առկա է գազի արտահոսք. տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: Գազի վթարային ծառայության աշխատակիցները դադարեցրել են գազատար խողովակից արտահոսքը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ