Հայ երկրպագուները Քանյե Ուեսթին խնդրում են Երևանում հանդես գալ համերգով
Այլ
Ամերիկահայ անվանի Քարդաշյանների ընտանիքի և Քիմ Քրադաշյանի ամուսնու' հայտնի ռեփեր, «Գրեմիի» բազմակի դափնեկիր Քանյե Ուեսթի մի քանի երկրպագուներ Change.org կայքում բացել են խնդրագիր' Քանյե Ուեսթից խնդրելով Հայաստան կատարած այցի շրջանակներում հանդես գալ համերգով:
«Մեր փեսա Քանյե Ուեսթը Հայաստանում է, և նրա Հայաստանի այցը հիշելու ավելի լավ միջոց չկա, քան համերգը: Մենք ցանկանում ենք մեր փեսային հրավիրել' համերգով հանդես գալ' ցույց տալու, թե ինչ է նշանակում խախտել կանոնները և կոտրել կարծրատիպերը, ինչպես նաև տոնել հայերի վերածնունդը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասվում է խնդրագրում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ