«Հժ». Գետի վարարումից տուժել է 10 տան բակ
Հայկական Մամուլ
Երեկ երեկոյան Կոտայքի մարզի Նոր գյուղով անցնող Գետառ գետի ջրի մակարդակը բարձրացել է, ջուրը լցվել է տներն ու անասնագոմերը: Գետի վարարումից տուժել են Նոր գյուղի մոտ 10 տան բակ, ջուրը լցվել է նաև նկուղներ:
Ինչպես «Հժ»-ին հայտնել են Նոր գյուղի գյուղապետարանից, վարարումը տեղի է ունեցել շատ արագ: Նորգյուղցիները հազիվ են հասցրել անասուններին հանել գոմերից: Դեռ կեսգիշերին գյուղացիներն ու փրկարարները համատեղ ուժերով փորձել են նվազեցնել ջրի հոսքը: Նախօրեին Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է այն գետերի ցանկը, որոնք կարող են ապրիլի 10-11-ին, պայմանավորված բարձր ջերմաստիճանով և տեղումներով, վարարել: Այդ շարքում Գետառը չկա: Գետառը սկիզբ է առնում Գեղամա լեռներից, ու փաստորեն՝ այնտեղ ձնհալն սկսվել է սպասվածից էլ շուտ:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ