«Հրապարակ». Ինչո՞ ւ ձերբակալվեցին «Հիմնադիր խորհրդարանի» անդամները
Հայկական Մամուլ
Դիմակավորված անձանց կողմից «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին Քննչական կոմիտե տեղափոխելու կադրերից անտեղյակ մարդը կեզրակացներ, որ գործ ունենք պետության համար առանձնահատուկ վտանգ ներկայացնող հանցագործների հետ: Եվ նրանց մեկուսացնելը հանրությունից վաղուց սպասված ու հանրության շահերից բխող իրադարձություն է: Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող գործը, պաշտոնական հաղորդագրության համաձայն, հարուցվել է զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության հիմքով: Գրում է «Հրապարակ»-ը:
Իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասն ասում է. «Զանգվածային անկարգություններ կազմակերպելը պատժվում է ազատազրկմամբ' 4-10 տարի ժամկետով»: Ի՞նչն է հիմք տվել իրավապահներին եզրակացնել, որ Ժիրայր Սեֆիլյանն ու իր ընկերները զանգվածային անկարգություններ են նախապատրաստում: Այն, որ նրանք դիմել են ապրիլի 24-ին հանրահավաք անելո՞ւ համար: Այն, որ որդեգրել են «100-ամյակն առանց ռեժիմի» լոզո՞ւնգը: Այն, որ խոսում են իշխանափոխությունի՞ց: Բայց դրանք քրեական հանցանքն ապացուցող փաստեր չի կարելի համարել:
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ