Չէի ասի, թե «Բավարիայի» դեմ բացարձակ ոչ մի հնարավորություն չունենք. Կլոպ
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն անդրադարձել է Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի վիճակահանությանը, որի արդյունքում դորտմունդցիների մրցակիցը Մյունխենի «Բավարիան» է:
«Վիճակահանությունը չեմ նայել, քանի որ գիտեի՝ մեզ ամեն դեպքում բաժին է ընկնելու «Բավարիան»: Ստիպված կլինենք խաղալ մրցակցի դաշտում: Հիանալի է, որ խաղը տեղի է ունենալու Մյունխենում: Այնտեղ, սովորաբար, մեզ համար բարդ է լինում, սակայն չէի ասի, թե «Բավարիայի» դեմ մենք բացարձակ ոչ մի հնարավորություն չունենք»,- Կլոպի խոսքը մեջբերում է դորտմունդյան ակումբի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ