ՊԲ զինծառայողը մահացել է ֆուտբոլ խաղալիս ստացած վնասվածքի հետևանքով. ՀՀ քննչական կոմիտե
Հասարակություն
09.04.2015թ.՝ ժամը 19:40-ի սահմաններում, Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում մահացել է N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Անդրանիկի Առաքելյանը, ով զինվորական հոսպիտալ էր տեղափոխվել 05.04.2015թ., ժամը 17:45-ին՝ բաց գանգուղեղային վնասվածք, հիպովոլեմիկ շոկ, կոմա ախտորոշմամբ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի բաժնից:
Զինծառայողը վնասվածքն ստացել էր դժբախտ պատահարի արդյունքում՝ 05.04.2015թ.՝ ժամը 17:20-ի սահմաններում, զորամասում ֆուտբոլ խաղալու ժամանակ, ձեռքերով դարպասաձողից կախվելիս վայր ընկնելու և դարպասը գլխին ընկնելու հետևանքով:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում նախապատրաստվում են նյութեր։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԼՂՀ ՊՆ-ն տեղեկացրել էր, որ ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի ունեցած դժբախտ պատահարի արդյունքում մահացել է զինծառայող, 1996թ. ծնված Արթուր Անդրանիկի Առաքելյանը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ