Արցախի նորաբաց տեխնոլոգիական կենտրոնը կծառայի ԼՂՀ տնտեսության զարգացմանը
Արցախ
Արցախում բացվել է տեղեկատվական տեխնոլոգիական կենտրոն: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամից, ապրիլի 9-ին Ստեփանակերտ քաղաքում կայացել է Արցախի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի (ԱՏՏԿ) բացման պաշտոնական արարողությունը, որին մասնակցել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր արտերկրից և տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչներ:
Հիմնվելով Շիրակի մարզում գործող Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հաջող օրինակի վրա, ունենալով ՏՏ և ԲՏ ոլորտներում բիզնեսի զարգացման համար բարենպաստ պայմաններ Արցախում՝ ԼՂՀ կառավարությունը, Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի աջակցությամբ, նախաձեռնել է Արցախում տեղեկատվական տեխնոլոգիական կենտրոնի ստեղծումը:
Կենտրոնի առաքելությունն է նպաստել ու աջակցել ԼՂՀ տնտեսության զարգացմանն ու բարգավաճմանը՝ բացահայտելով և սատարելով սկսնակ և գործող տեխնոլոգիական ընկերություններին, որոնք բարձրակարգ մասնագետներին կապահովեն աշխատանքով և տարածաշրջանում կպատրաստեն մրցունակ աշխատուժ:
ԱՏՏԿ-ի գործունեության հիմնական ուղղություններն են՝ կրթական ծրագրերի (վեբ տեխնոլոգիաներ, մոբայլ տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն) և մրցունակ աշխատուժի պատրաստում, նորարարությունը խթանող բիզնես միջավայրի ձևավորում, բիզնես ինկուբացիոն ծառայություններ և տեխնոլոգիական ձեռներեցության խթանում:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան