Հայաստանի 12 համայնքներում այսօր ՏԻՄ ընտրություններ են. տեղամասերը բացվեցին Շմոլ գազով թունավորումից խուսափելու համար հետևե՛ք անվտանգության կանոններին․ ՓԾ Mercedes-Benz-ի աշխատակիցները կարող են ստանալ 422,000 եվրո, եթե հեռանան աշխատանքից Ադենի ծոցում ծովահենները նավ են առևանգել Աֆղանստանի դպրոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն աճել է Վերսկսված արեգակնային բռնկումները կտևեն մի քանի օր Իրանում ներկայացվել են երեք նոր անօդաչու թռչող սարքերի մոդելներ Ալբանիայում կրկին պահանջում են կառավարության հրաժարականը Լեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետը The Telegraph. Զելենսկին կարգադրել է լիովին ոչնչացնել Ղրիմի կամուրջը Արոնյանը London Chess Classic 2026-ի միանձնյա առաջատարն է Սպառազինություն արտադրող Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի մեքենա է այրվել 

ՊՆ-ում հյուրընկալել են «Խաղաղապահական գործողությունների մարտահրավերների միջազգային ֆորումի» պատվիրակությանը

Հայաստան

Ապրիլի 8-ին Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը ընդունել է «Խաղաղապահական գործողությունների մարտահրավերների միջազգային ֆորումի» պատվիրակությանը' տնօրեն Աննիկա Հիլդինգ-Նորբերգի գլխավորությամբ: Նույն օրը կայացել է պատվիրակության այցը Պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ:

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպման նպատակն էր քննարկել այս տարվա հոկտեմբերի 5-6-ը Երևանում կայանալիք «Խաղաղապահական գործողությունների մարտահրավերների ֆորումի» ամենամյա խորհրդաժողովի նախապատրաստական աշխատանքները: Դավիթ Տոնոյանը շեշտել է Հայաստանի շահագրգռվածությունը՝ խորացնելու համագործակցությունը ֆորումի հետ և կարևորել ֆորումի ամենամյա խորհրդաժողովը Հայաստանում անցկացնելու հանգամանքը:

Հարկ է նշել, որ Ֆորումի միջազգային գործընկերների կոմիտեն խաղաղապահության' ՄԱԿ-ի գործող հայեցակարգի հեղինակն է: Պատվիրակության ղեկավար Աննիկա Հիլդինգ-Նորբերգը, պատվիրակության անդամներ Յիբեկա Ջոնսոնը և Անդրեա Ռաբուսն իրենց գոհունակությունն են հայտնել ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցության բարձր մակարդակի կապակցությամբ:

Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում կայացած գիտակիրառական քննարկմանը մասնակցում էին Ինստիտուտի պետ, Պաշտպանության նախարարի խորհրդական, քաղաքական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը, Ինստիտուտի պետի տեղակալ-Վերլուծական կենտրոնի պետ, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանը, Արտաքին գործերի նախարարության ՆԱՏՕ-ի բաժնի վարիչ, քաղաքական գիտությունների թեկնածու Գագիկ Հովհաննիսյանը, Ինստիտուտի Վերլուծական կենտրոնի Ռազմավարական խաղերի խմբի պետ, քաղաքական գիտությունների թեկնածու Միքայել Ավետիսյանը:

Ողջունելով գործընկերներին, Հայկ Քոթանջյանը կարևորել է ֆորումի հետ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի արդյունավետ համագործակցությունը, որը մեկնարկել է 2014 թ. գարնանը: Համագործակցության շնորհիվ 2014 թ. հուլիսի 1-2-ը Երևանում անցկացվեց «ՄԱԿ-ի սկզբունքների և ստանդարտների հիման վրա ազգային և տարածաշրջանային խաղաղարարական ներուժերի ինտեգրումը խաղաղ օպերացիաների համընդհանուր համակարգում» թեմայով միջազգային ռազմավարական քաղաքական ֆորումը, որի աշխատանքներում ներգրավված էին մասնակիցներ ՄԱԿ-ից և աշխարհի 12 պետություններից:

Երևանում անցկացված ֆորումի արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետությունը, հանձինս Պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի, 2014 թ. հոկտեմբերին Պեկինում կայացած «Խաղաղապահական գործողությունների մարտահրավերների միջազգային ֆորումի» ամենամյա խորհրդաժողովում ձեռք բերեց անդամության կարգավիճակ՝ դառնալով գործընկեր պետություն: Հայաստանից բացի, տվյալ Ֆորումին անդամակցում է աշխարհի 20 պետություն, այդ թվում՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական 5 անդամները:

Մասնագիտական քննարկման ընթացքում ճշգրտվեցին Երևանում կայանալիք խորհրդաժողովին առնչվող բովանդակային և կազմակերպական մի շարք հարցեր: Խորհրդաժողովը «Խաղաղապահական գործողությունների մարտահրավերների միջազգային ֆորումի» գործընկերների գլխավոր հավաքն է, որին, ըստ ավանդույթի, մասնակցում են ՄԱԿ-ի ղեկավարության ներկայացուցիչներ և խաղաղապահության ոլորտում աշխարհի առաջատար մասնագետներ: Քննարկման մասնակիցները կարևորեցին, որ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտն ունի միջազգային ֆորումների կազմակերպման զգալի փորձ, մասնավորապես՝ 2008-2014 թվականներին կազմակերպել է նմանատիպ 7 ֆորումներ: Ինստիտուտի կողմից կազմակերպվող ֆորումները դարձել են աշխարհաքաղաքական տարբեր դերակատարներին կամրջող, միջազգային անվտանգության և խաղաղապահության խնդիրներին նվիրված ակադեմիական ձևաչափով գիտակիրառական քննարկումների ուրույն հարթակ:

Հանդիպման ընթացքում հյուրերին ներկայացվեց նաև ԱՄՆ Պաշտպանական ազգային համալսարանի ակադեմիական խորհրդատվությամբ իրականացվող Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի կերպափոխմամբ' 2015 թվականին մեկնարկելիք Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի ստեղծման ծրագիրը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանի 12 համայնքներում այսօր ՏԻՄ ընտրություններ են. տեղամասերը բացվեցին «Մենք ընկնում ենք, երեսուն մետր»․ ինչպես է Տու-104-ը 50 տարի առաջ վթարի ենթարկվել Սոլնեչնոգորսկի մոտԲժիշկները զգուշացնում են կատուների տերերի մոտ շիզոֆրենիայի զարգացման ռիսկի մասինԳերմանիայում Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի շինարարական մեքենա է այրվելՄեծ Բրիտանիան մահացածների մոխրի համար անսովոր կիրառություն է գտելՄյանմայում հարսանեկան արարողության վայրին հասցված ավիահարվածը խլել է 21 մարդու կյանք Շմոլ գազով թունավորումից խուսափելու համար հետևե՛ք անվտանգության կանոններին․ ՓԾMercedes-Benz-ի աշխատակիցները կարող են ստանալ 422,000 եվրո, եթե հեռանան աշխատանքիցԱդենի ծոցում ծովահենները նավ են առևանգելԱֆղանստանի դպրոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն աճել էՎերսկսված արեգակնային բռնկումները կտևեն մի քանի օրԻրանում ներկայացվել են երեք նոր անօդաչու թռչող սարքերի մոդելներԱլբանիայում կրկին պահանջում են կառավարության հրաժարականըԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըThe Telegraph. Զելենսկին կարգադրել է լիովին ոչնչացնել Ղրիմի կամուրջըԱրոնյանը London Chess Classic 2026-ի միանձնյա առաջատարն էՍպառազինություն արտադրող Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի մեքենա է այրվելԵրիտասարդների ներգրավվածությունը կարևոր քայլ է ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության ամրապնդման ուղղությամբ․ ԿԸՀԱՄՆ սենատոր Դեբ Ֆիշերի ամուսինն ինքնասպան է եղել Մոսկվայում 11 տարի անց հանցագործի ԴՆԹ-ի շնորհիվ բացահայտվել է բանկից 9 միլիոն ռուբլու կողոպուտըՇնորհակալություն Կաթնաղբյուրի բնակիչներին՝ ջերմ ընդունելության և վստահության համար. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Իլոն Մասկի կարողությունն ընդամենը մեկ օրում ավելացել է 39,7 միլիարդ դոլարովՌուսաստանի ԶՈւ-երը հարվածել են Կիևում գտնվող էլեկտրական ենթակայանին և ջերմաէլեկտրակայանինՀարություն Խաչատրյանը վերընտրվել է Հայաստանի կինոգործիչների միության նախագահԱրարատի քրեական ոստիկանները բացահայտել են մեքենայի հրկիզման դեպքը․ երկու անձ ձերբակալվել էԴավիթ Համբարձումյանը քաղբանտարկյալ պետք է ճանաչվի․ ԱղեկյանԻսպանիայում բողոքի ալիքի ֆոնին տեղի կունենա խորհրդարանի արտահերթ ընտրությունԿանարյան կղզիների մոտ հայտնաբերել են 14 միգրանտի դիԱննա Խաչատրյանը հռչակվել է աշխարհի պատանիների չեմպիոնՄի բան ասեմ, սրանց չասեք՝ ինֆարկտ կստանան, կգժվեն․ ԱբովյանԱվտոմեքենայի հրկիզման դեպքով 2 անձ ձերբակալվել էՈսկեպարում հրդեհը մարվել է շուրջ 14 ժամ տևած աշխատանքներից հետո Բայդենի հուշերը՝ մոտ 21 հազար տպագիր օրինակ առաջին շաբաթումԳրել այսօր, ուղարկել 14 օր անց․ WhatsApp-ում հնարավոր է ընտրել առաքման ժամըNVIDIA-ն 12 խաղ է ավելացնում GeForce NOW-ի հավաքածուինԱկադեմիական քաղաք․ կրթական ապագա՞, թե՞ միայն գեղեցիկ նախագիծ14 ֆիլմ և մեկ «Ոսկե աստղ»․ Մարաքեշն այսօր կընտրի հաղթողինԿիևի զինադադարն ու Իրանի գաղտնի համալիրի առեղծվածը. Քոչարյանի քննադատությունը` նոր ՍահմանադրությանըՄինչև 1 միլիոն արբանյակ․ SpaceX-ին թույլատրել են ուղեծրում տվյալների կենտրոններ ստեղծելԼոնդոնի հին շուկան դարձավ քաղաքի պատմության թանգարան«Տյանգունի» բանալին անցավ նոր անձնակազմին․ ո՞վ է վերադառնում ԵրկիրԳերմանիայում ուժեղացրել են դրոններ արտադրող Wingcopter-ի պահպանությունըՌուսաստանն ու Մյանման Անդամանյան ծովում համատեղ զորավարժություն են սկսել58 տարի անց՝ նույն մարզադաշտում․ «Պալմեյրասը» կրկին ընդդեմ «Էստուդիանտեսի»Կանադայում պահանջել են 25 տարվա ազատազրկման դատապարտել ինքնասպանության համար նյութեր վաճառած տղամարդուն Կորֆուում հեղեղվել են փողոցները․ չորս մարդու փրկել են մեքենաներիցԻտալիայի վարչապետը վրդովվել է Լիբիայում ռուսական նավերին Ուկրաինայի հասցրած հարվածներիցԱշխարհի ցնցող կադրերը․ ինքնաթիռների բախում, հզոր պայթյուն ու անհավանական դեպքերՌուսական հարված Բիլա Ցերկվային․ երեք մարդ հոսպիտալացվել էՄասկ․ Google-ը ցանկանում է SpaceX-ից լրացուցիչ հաշվողական հզորություն վարձել
Ամենադիտված