Ճարպակալումը նվազեցնում է ծերունական տկարամտության վտանգը. գիտնականներ
Գիտություն և Մշակույթ
Oxon Epidemiology-ից բրիտանացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ ճարպակալումը տարեց մարդկանց մոտ նվազեցնում է ծերունական տկարամտության առաջացման վտանգը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Գիտնականներն իրենք էլ զարմացած էին հետազոտության արդյունքներից: Նրանց եզրակացությունները հակասում են այդ հիվանդության բնույթի վերաբերյալ ընդհանուր ճանաչում գտած պատկերացումներին:
Հետազոտությանը մասնակցել են գրեթե 2 մլն բրիտանացիներ: Ինչպես ասված է Lancet հանդեսում գիտնականների հրապարակման մեջ, նիհար մարդիկ ավելի մեծ չափով են ենթակա տարեց հասակում ծերունական տկարամտությամբ հիվանդանալու ռիսկին:
Իսկ առայժմ բժիշկները հիվանդության ռիսկը նվազեցնելու համար իրենց հիվանդներին տալիս են հին խորհուրդները՝ չծխել, զբաղվել սպորտով և հավասարակշռված սննդակարգ պահպանել:
Գիտնականների կանխատեսումների համաձայն՝ մինչև 2050 թվականը ծերունական տկարամտությունից տառապողների թիվը կհասնի 135 միլիոնի:
Լուսանկարը՝ http://nebolet.com/


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)