«Եվրատեսիլի» հյուրերը անվճար կերթևեկեն հանրային տրանսպորտով
Այլ
«Եվրատեսիլ-2015» երգի մրցույթի հյուրերը, որը մայիսին տեղի է ունենալու Վիեննայում, կկարողանան անվճար օգտվել հանրային տրանսպորտից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել է ORF հեռուստառադիոընկերության հասարակայնության հետ կապերի տնօրեն Մարտին Բիդերմանը, որն զբաղվում է առաջիկա «Եվրատեսի լի» կազմակերպման հարցերով:
«Այս տարի առաջին անգամ մենք որոշել ենք «Եվրատեսիլը» դարձնել էկոլոգիապես մաքուր մրցույթ՝ green event: Դա կվերաբերի թե հյուրանոցներում տեղավորվելուն, թե քեյթերինգին, թե հանրային տրանսպորտին, թե աղբի օգտահանմանը: Հանրային տրանսպորտն անվճար կլինի «Եվրատեսիլի» հյուրերի համար»,- ասել է Բիդերմանը Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում:
Նա ճշտել է, որ մրցույթի տարբեր շոուների համար գնված տոմսերը որպես երթևեկության տոմսեր կծառայեն միայն իրադարձության օրը, այլ ոչ թե մրցույթի ամբողջ ընթացքում:
«Այս մրցույթը բաց կլինի ամբողջ աշխարհի առջև, շատ հանդուրժողական: Մենք ցանկանում ենք, որ բոլորը տեսնեն, որ մեր երկիրը՝ Ավստրիան, և նրա մայրաքաղաքը սրտաբաց են, և այնտեղ ուրախ են հյուրերի ժամանմանը: Ամբողջ մրցույթը կթարգմանվի խուլերի միջազգային լեզվով: «Եվրատեսիլը» տեղի կունենա Վիեննայի խոշորագույն հարթակում՝ «Վիներ Շտադտհալլեում»: Ապրիլի 6-ին սկսվել Է դեկորացիաների, բեմի մոնտաժումը»,- հայտնել Է Բիդերմանը: Նրա խոսքով՝ դահլիճը, որտեղ տեղի կունենա «Եվրատեսիլը», կարող Է տեղավորել մինչև 120 հազար մարդ:
Ընդամենը կանցկացվի ինը միջոցառում. երեք ցուցադրություն ժյուրիի համար, երեք հեռուստատեսային շոու և ևս երեքը՝ երեխաներով ընտանիքների համար: Միևնույն «Վիներ Շտադտհալլե» համալիրում կտեղավորվի նաև մամուլի կենտրոնը, որը կարող Է ընդունել մինչև 1,7 հազար լրագրողների:
«Այս ամենի սիրտը կլինի անշուշտ բեմը: Այն ձևավորված Է մեծ աչքի տեսքով, որը միաժամանակ նաև դարպասներ Է, ճակատամուտք: Այդ «աչքը» բաղկացած Է 1,3 հազար գլաններից, որոնք լուսավորվում են տարբեր գույներով»,- հավելել Է ORF հեռուստառադիոընկերության հասարակայնության հետ կապերի տնօրենը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ