ԱՄՆ-ում 200 մլն դոլար է հատկացվել աշխարհում ամենաարագ գերհամակարգչի ստեղծման համար
ԱՄՆ
ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարությունը հայտարարել է իր համար աշխարհում ամենաարագագործ գերհամակարգչի ստեղծման նպատակով 200 միլիոն դոլար տրամադրելու մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Aurora գերհամակարգչի մշակումը հանձնարարվել է նախարարությանը պատկանող Արգոնային ազգային լաբորատորիային, որը գտնվում է Չիկագոյից (Իլինոյսի նահանգ) 40 կիլոմետր արևմուտք ընկած շրջանում, որտեղ էլ կգտնվի մոլորակի ապագա ամենահզոր «Էլեկտրոնային ուղեղը»: Ենթադրվում է, որ կատարվող գործողությունների արագությամբ Aurora-ն 5 – 7 անգամ կգերազանցի այսօրվա դրությամբ աշխարհում գործող ամենարագագործ նմանակներին:
«Aurora գերհամակարգիչը կնպաստի ցածրածխածնային Էներգետիկայի հետագա զարգացմանը և կընդլայնի մեր հիմնարար պատկերացումները տիեզերքի մասին»,- ասված է Էներգետիկայի փոխնախարար Լին Օրրի հրապարակված հայտարարության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)