Շառլ Ազնավուրի «Avec un brin de nostalgie» երգն արդեն համացանցում է
Գիտություն և Մշակույթ
Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի նոր՝ «Avec un brin de nostalgie» երգի տեսահոլովակը հայտնվել է Youtube-ի նրա պաշտոնական էջում: Երգն Ազնավուրի նոր՝ «Encores» ձայնասկավառակի առաջին սինգլն է: Ձայնասկավառակը հանրության դատին կհանձնվի մայիսի 4-ին: «Avec un brin de nostalgie»-ն հնարավոր է ներբեռնել նաև iTunes-ում:
Ազնավուրի նոր՝ «Encores» ձայնասկավառակը ներառում է 12 երգ: Նոր ձայնասկավառակում ամփոփվում է Ազնավուրի հավերժական երիտասարդությունը, ուժեղ բնավորությունը՝ խառնված ուրախությամբ, պարզությամբ և անմեղությամբ:
Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը: Լեգենդար երգիչը նախորդ տարի տոնեց իր ծննդյան 90-րդ հոբելյանը, համերգներ ունեցավ աշխարհի մի շարք երկրներում, այդ թ վում' ելույթ ունեցավ նաև Հայաստանում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)