Հայաստանի 12 համայնքներում այսօր ՏԻՄ ընտրություններ են. տեղամասերը բացվեցին Շմոլ գազով թունավորումից խուսափելու համար հետևե՛ք անվտանգության կանոններին․ ՓԾ Mercedes-Benz-ի աշխատակիցները կարող են ստանալ 422,000 եվրո, եթե հեռանան աշխատանքից Ադենի ծոցում ծովահենները նավ են առևանգել Աֆղանստանի դպրոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն աճել է Վերսկսված արեգակնային բռնկումները կտևեն մի քանի օր Իրանում ներկայացվել են երեք նոր անօդաչու թռչող սարքերի մոդելներ Ալբանիայում կրկին պահանջում են կառավարության հրաժարականը Լեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետը The Telegraph. Զելենսկին կարգադրել է լիովին ոչնչացնել Ղրիմի կամուրջը Արոնյանը London Chess Classic 2026-ի միանձնյա առաջատարն է Սպառազինություն արտադրող Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի մեքենա է այրվել 

Նախագահ Սարգսյանը լավ հնարավորություններ է տեսնում ԵԱՏՄ շուկայում գործունեություն ծավալող հայ տնտեսվարողների համար

Քաղաքական

Եվրասիական տնտեսական միությունը հիմնավորված ձևաչափ է' զարգացնելու առավելագույն շահեկան հարաբերություններ անդամ-երկրների միջև, որոնք հիմնված են ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի վրա: Այս մասին ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը' «Միր» հեռուստաընկերության «Միասին» հաղորդաշարին տված հարցազրույցի ժամանակ: Զրուցավար Եկատերինա Աբրամովայի այն հարցին, թե ԵԱՏՄ-ին անդամակցելը Հայաստանի համար ինչ նշանակություն ունի, ՀՀ Նախագահն ընդգծել է, որ դառնալով ավելի քան 170-միլիոնանոց շուկայի լիիրավ անդամ՝ հայ տնտեսավարողները ստանում են գործունեություն ծավալելու լավ հնարավորություն:

«Այս որոշումը մենք ընդունեցինք' ելնելով այն հանգամանքից, որ ԵԱՏՄ-ն հիմնավորված ձևաչափ է' զարգացնելու առավելագույն շահեկան հարաբերություններ մեր երկրների միջև, որոնք հիմնված են ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի վրա: Ընհանուր շուկայի նորմալ զարգացման պայմաններում բոլոր տնտեսավարողները, այդ շուկայի բոլոր մասնակիցները, այդ թվում՝ և հայ, ազատվում են մաքսային-տարիֆային և ոչ տարիֆային խոչընդոտներից: Դառնալով դեռևս ամբողջությամբ չհագեցած ավելի քան 170-միլիոնանոց շուկայի լիիրավ անդամ՝ մեր տնտեսավարողները ստանում են այդ պայմաններում գործունեություն ծավալելու լավ հնարավորություն: Դա ենթադրում է նոր աշխատատեղերի ստեղծում, լրացուցիչ եկամուտներ: Այդ պատճառով ես կարծում եմ (հաշվի առնելով, որ Բելառուսի և Ղազախստանի հետ մեր առևտրական հարաբերությունները ցածր մակարդակի վրա են գտնվում, այսինքն՝ ռեզերվ կա), այդ խնդիրների լուծմանը պրոֆեսիոնալ մոտեցման պարագայում մենք կարող ենք մեծ լավ օգուտ ստանալ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասել է ՀՀ Նախագահը:

Հարցին, թե Հայաստանն արդոք ինչ-որ բան կորցրե՞լ է ԵԱՏՄ-ին անդամակցելու հետևանքով' ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ցանկացած կազմակերպության ու միավորման անդամակցելով՝ երկրները ձեռք են բերում ինչպես իրավունքներ, այնպես էլ պարտականություններ:

«Միջազգային փորձը ցույց է տալիս, որ նման դեպքերում պետություններն իրենց լիազորությունների մի մասը պատվիրակում են վերազգային կառույցներին: Դա նշանակում է, որ տվյալ միությունները ստեղծվում են փոխզիջման պայմաններով: Կարծում եմ, այդ պայմաններով են ստեղծված բոլոր միություններն ու կազմակերպությունները' և ԵՄ-ն, և ԵԱՏՄ-ն: Անդամակցելով ԵԱՏՄ-ին' մենք որոշ չափով ճշգրտեցինք մեր եվրոպական օրակարգը' այն հաշվով, որ դա հարմարեցնենք ԵԱՏՄ-ի շրջանակում մեր ստանձնած պարտավորություններին: Մենք միշտ ծայր աստիճան անկեղծ ենք մեր գործընկերների հետ, ա յդ թվում՝ նաև ԵՄ-ի, և միշտ խոսել ենք զարգացող իրադարձությունների մեր տեսլականի մասին»,- ասել է նա:

Այն հարցին, թե Հայաստանի հասարակ բնակիչները հասցրե՞լ են զգալ անդամակցության դրական կողմերը' Նախագահ Սարգսյանը կարծիք է հայտնել, որ դեռ վաղ է խոսել այդ մասին' նշելով երկու պատճառով: «Առաջին' ժամանակը բավարար չէ, ընդամենը երեք ամիսը քիչ է ինչ-որ արդյունքներ ամփոփելու համար: Երկորդ' այլ պետությունների քաղաքացիներն ավելի դանդաղ են դրսևորում իրենց վերաբերմունքը դրական փոփոխությունների նկատմամբ: Բայց միաժամանակ, և ես արդեն խոսել եմ այդ մասին, մեր տնտեսավարողները ստանում են հնարավորություն ազատվելու մաքսային-տարիֆային ոչ տարիֆային խոչընդոտներից: Սերտիֆիկատների փոխադարձ ճանաչման դեպքում ծախսերը դառնում են չնչին, այդ պատճառով մրցակցություն է առաջանում: Համապատասխանաբար, հնարավորություն է ստեղծվում ավելի շատ առևտուր անել, ավելի շատ վաստակել և ունենալ մեծաթիվ աշխատատեղեր»,- ասել է ՀՀ Նախագահը:

Սերժ Սարգսյանը նշել է, որ անդամակցությունից հետո ՀՀ քաղաքացիները նաև հնարավորություն են ստացել առանց խոչընդոտների աշխատել Ռուսաստանում և մյուս երկրներում: «Նախկինում, այնուամենայնիվ, խոչընդոտներ կային: Այժմ, սեփական ընտանիքների բարեկեցությունն ապահովելու լրացուցիչ խթան է ի հայտ եկել: Մեզ համար կա նաև մի մեծ էական գործոն' այն, որ մենք նախորդ տարի ստացանք զեղչեր էներգակիրների համար, իսկ դա չափազանց ազդում է ինչպես մարդկանց բարեկեցության, այնպես էլ արադրության, առևտրի վրա: Հետևաբար այստեղ մենք, իհարկե, շահել ենք: Կարծում եմ, այ սօր առկա դժվարությունները (իսկ դրանք էական չեն) հաղթահարելուց հետո, որոշ ժամանակ անց մեր քաղաքացիները իրապես կզգան ԵԱՏՄ-ին մեր անդամակցության դրական ազդեցությունը»,- նշել է Հայաստանի Նախագահը:

Հայաստանը Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ է դարձել 2015թվականի հունվարի 2-ից: Համապատասխան պայմանագիրը կկնքվել էր 2014 թվականի հոկտեմբերի 10-ին, Մինսկում Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ: Ավելի վաղ, 2014 թ. մայիսի 29-ին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը Աստանայում ստորագրել էին Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագիրը, որը գործողության ուժ ստացավ 2015թ. հունվարի 1-ից:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանի 12 համայնքներում այսօր ՏԻՄ ընտրություններ են. տեղամասերը բացվեցին «Մենք ընկնում ենք, երեսուն մետր»․ ինչպես է Տու-104-ը 50 տարի առաջ վթարի ենթարկվել Սոլնեչնոգորսկի մոտԲժիշկները զգուշացնում են կատուների տերերի մոտ շիզոֆրենիայի զարգացման ռիսկի մասինԳերմանիայում Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի շինարարական մեքենա է այրվելՄեծ Բրիտանիան մահացածների մոխրի համար անսովոր կիրառություն է գտելՄյանմայում հարսանեկան արարողության վայրին հասցված ավիահարվածը խլել է 21 մարդու կյանք Շմոլ գազով թունավորումից խուսափելու համար հետևե՛ք անվտանգության կանոններին․ ՓԾMercedes-Benz-ի աշխատակիցները կարող են ստանալ 422,000 եվրո, եթե հեռանան աշխատանքիցԱդենի ծոցում ծովահենները նավ են առևանգելԱֆղանստանի դպրոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն աճել էՎերսկսված արեգակնային բռնկումները կտևեն մի քանի օրԻրանում ներկայացվել են երեք նոր անօդաչու թռչող սարքերի մոդելներԱլբանիայում կրկին պահանջում են կառավարության հրաժարականըԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըThe Telegraph. Զելենսկին կարգադրել է լիովին ոչնչացնել Ղրիմի կամուրջըԱրոնյանը London Chess Classic 2026-ի միանձնյա առաջատարն էՍպառազինություն արտադրող Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի մեքենա է այրվելԵրիտասարդների ներգրավվածությունը կարևոր քայլ է ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության ամրապնդման ուղղությամբ․ ԿԸՀԱՄՆ սենատոր Դեբ Ֆիշերի ամուսինն ինքնասպան է եղել Մոսկվայում 11 տարի անց հանցագործի ԴՆԹ-ի շնորհիվ բացահայտվել է բանկից 9 միլիոն ռուբլու կողոպուտըՇնորհակալություն Կաթնաղբյուրի բնակիչներին՝ ջերմ ընդունելության և վստահության համար. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Իլոն Մասկի կարողությունն ընդամենը մեկ օրում ավելացել է 39,7 միլիարդ դոլարովՌուսաստանի ԶՈւ-երը հարվածել են Կիևում գտնվող էլեկտրական ենթակայանին և ջերմաէլեկտրակայանինՀարություն Խաչատրյանը վերընտրվել է Հայաստանի կինոգործիչների միության նախագահԱրարատի քրեական ոստիկանները բացահայտել են մեքենայի հրկիզման դեպքը․ երկու անձ ձերբակալվել էԴավիթ Համբարձումյանը քաղբանտարկյալ պետք է ճանաչվի․ ԱղեկյանԻսպանիայում բողոքի ալիքի ֆոնին տեղի կունենա խորհրդարանի արտահերթ ընտրությունԿանարյան կղզիների մոտ հայտնաբերել են 14 միգրանտի դիԱննա Խաչատրյանը հռչակվել է աշխարհի պատանիների չեմպիոնՄի բան ասեմ, սրանց չասեք՝ ինֆարկտ կստանան, կգժվեն․ ԱբովյանԱվտոմեքենայի հրկիզման դեպքով 2 անձ ձերբակալվել էՈսկեպարում հրդեհը մարվել է շուրջ 14 ժամ տևած աշխատանքներից հետո Բայդենի հուշերը՝ մոտ 21 հազար տպագիր օրինակ առաջին շաբաթումԳրել այսօր, ուղարկել 14 օր անց․ WhatsApp-ում հնարավոր է ընտրել առաքման ժամըNVIDIA-ն 12 խաղ է ավելացնում GeForce NOW-ի հավաքածուինԱկադեմիական քաղաք․ կրթական ապագա՞, թե՞ միայն գեղեցիկ նախագիծ14 ֆիլմ և մեկ «Ոսկե աստղ»․ Մարաքեշն այսօր կընտրի հաղթողինԿիևի զինադադարն ու Իրանի գաղտնի համալիրի առեղծվածը. Քոչարյանի քննադատությունը` նոր ՍահմանադրությանըՄինչև 1 միլիոն արբանյակ․ SpaceX-ին թույլատրել են ուղեծրում տվյալների կենտրոններ ստեղծելԼոնդոնի հին շուկան դարձավ քաղաքի պատմության թանգարան«Տյանգունի» բանալին անցավ նոր անձնակազմին․ ո՞վ է վերադառնում ԵրկիրԳերմանիայում ուժեղացրել են դրոններ արտադրող Wingcopter-ի պահպանությունըՌուսաստանն ու Մյանման Անդամանյան ծովում համատեղ զորավարժություն են սկսել58 տարի անց՝ նույն մարզադաշտում․ «Պալմեյրասը» կրկին ընդդեմ «Էստուդիանտեսի»Կանադայում պահանջել են 25 տարվա ազատազրկման դատապարտել ինքնասպանության համար նյութեր վաճառած տղամարդուն Կորֆուում հեղեղվել են փողոցները․ չորս մարդու փրկել են մեքենաներիցԻտալիայի վարչապետը վրդովվել է Լիբիայում ռուսական նավերին Ուկրաինայի հասցրած հարվածներիցԱշխարհի ցնցող կադրերը․ ինքնաթիռների բախում, հզոր պայթյուն ու անհավանական դեպքերՌուսական հարված Բիլա Ցերկվային․ երեք մարդ հոսպիտալացվել էՄասկ․ Google-ը ցանկանում է SpaceX-ից լրացուցիչ հաշվողական հզորություն վարձել
Ամենադիտված