Գիտնականները խոստացել են բևեռափայլ ստեղծել մթնոլորտի ցանկացած կետում
Գիտություն և Մշակույթ
Ամերիկացի գիտնականներն առաջարկել են հյուսիսափայլ ստեղծել Երկրի մթնոլորտի ցանկացած կետում՝ ուղեծիր դուրս բերված տարրական մասնիկների արագացուցիչի միջոցով: Նախագիծը ներկայացված Է Journal of Geophysical Research հանդեսում, իսկ դրա մասին հակիրճ հաղորդել Է Eos ինտերնետ-հրատարակությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Գիտնականների նկարագրած արագացուցիչը մոտավորապես եռապատիկ հզոր Է NASA-ի կողմից արդեն արձակվածներից. Երկրի վրա ուղղորդված՝ դրա ճառագայթի Էներգիան կազմում Է 0,5-10 Էլեկտրոն վոլտ՝ 0,1 միկրովայրկյան տևողությամբ իմպուլսներով: Արագացուցիչը պլանավորվում Է տեղակայել 300 կիլոմետր բարձրության վրա:
Իջնելով՝ արագացուցիչի Էլեկտրոնների փունջը կհարվածի մթնոլորտի մոլեկուլներին. ինչն Էլ արհեստական հյուսիսափայլ կառաջացնի: Դեռ ավելին, լիցքավորված մասնիկները կարող են ստեղծել նաև ավելի Էկզոտիկ մթնոլորտային երևույթներ՝ սփրայթների և երկնագույն շիթերի տիպի կայծակներ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)