Աշակերտները պատվո պահակ էին կանգնել հորդառատ անձրևի տակ (տեսանյութ)
Հայաստան
Հայտնի է, որ, ԿԳ նախարարության նախաձեռնությամբ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում աշակերտական պատվո հերթապահություն է իրականացվում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Ապրիլի 1-23-ը` ժամը 10-18-ը, աշակերտները հերթափոխով կանգնելու են հուշակոթողի մոտ:
Նախաձեռնությունը հենց սկզբից ոգևորությամբ ընդունվեց հանրության, մասնավորապես` աշակերտների շրջանում: Այսօր էլ համալիրում հերթապահություն էին իրականացնում Երևանի դպրոցներից մեկի աշակերտները: Ուշագրավ է, որ հերթափոխն իրականացնող պատանիներն անշարժ կանգնել էին անգամ այն ժամանակ, երբ հորդ անձրև էր տեղում: Այդպես նրանց հրահանգված էր:
Աշակերտների դեմքերի դժգոհ արտահայտություներին ի պատասխան՝ ուսուցիչը նրանց հրահանգեց ձայն չհանել, չժպտալ՝ ասելով, որ ոչինչ՝ ինքն էլ է թրջվում:
Մանրամասները` yerkir.am կայքում:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից