Opta-ն ներկայացրել է ԱԱ-2026-ի խմբային փուլի խորհրդանշական հավաքականը Saudi Aramco ընկերության ուղղաթիռը կործանվել է Ռաս Թանուրայի շրջանում․ զոհվել է 14 մարդ Բժիշկը բացահայտել է, թե ինչու է սուրճը գիրացնում Թրամփն ու Նեթանյահուն իրենց իսկ հայտարարություններով հաստատում են իրենց հանցագործությունները․ Մոջթաբա Խամենեի Վաշինգտոնից ճնշում կա, բայց փակ հանդիպումներում դիրքորոշումն այլ է․ «Ռոսատոմ»-ի ղեկավար Սերբիան վերականգնում է պարտադիր զինվորական ծառայությունը. Վուչիչ ԿԸՀ-ն վիճակագրություն չի վարել անվավեր քվեաթերթիկների պատճառների վերաբերյալ. ԿԸՀ նախագահի տեղակալ Փրկարարները Վենեսուելայում երկրաշարժերից հետո փլատակների տակից անվնաս դուրս են բերել երկու 11-ամյա տղաների Ռուսաստանը կարող է լինել միայն ուժեղ, կամ էլ՝ Ռուսաստան չի լինի․ Պուտին Մատչելի և քաղցր միրգը, ինչպես պարզվել է, պաշտպանում է քաղցկեղից և շաքարախտից Ռուսաստանը կարող է սկսել վառելիքի ներմուծում. Ալեքսանդր Նովակ Լույսը վառի´ր. Կոչումով բժիշկ (տեսանյութ) 

Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հռոմի քաղաքապետ Ինյացիո Մարինոյի հետ

Քաղաքական

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հռոմի քաղաքապետ Ինյացիո Մարինոյի հետ:

Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ ամեն անգամ հաճույքով է ժամանում «հավերժական քաղաք»՝ Հռոմ, որտեղ յուրաքանչյուր քայլափոխի կարելի է ականատես լինել պատմամշակութային հարուստ ու անկրկնելի ժառանգության: Սերժ Սարգսյանը խորհրդանշական է համարել, որ այդ ժառանգության համայնապատ¬կե¬րում իր ուրույն տեղն ունի նաև հայկական մշակույթը, ինչը, ըստ նրա, պատահական չէ, քանի որ հայ և իտալացի ժողովուրդները պատմական կապերի ու համագործակցության հարուստ անցյալ ունեն: Նախագահը նշել է, որ հաճույքով է հիշում նախորդ այցը Իտալիա, երբ առիթ է ունեցել Հռոմին նվիրել հին հայկական խաչքար՝ ի նշան հայ-իտալական հավերժական բարեկամության:

Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Երևանն ու Հռոմը համագործակցության մեծ ներուժ ունեն և հույս է հայտնել, որ մոտ ապագայում իրավական հիմքեր կստեղծվեն երկու մայրաքաղաքների միջև կապերն առավել զարգացնելու և խորացնելու համար: Նախագահը հույս է հայտնել, որ այդ գործում Հռոմի քաղաքապետն իր անձնական ներդրումը կբերի: Քաղաքապետ Ինյացիո Մարինոյին Հանրապետության հրավիրել է այցելել Երևան:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ միջպետական հարաբերությունների առանցքում կարևոր դերակատարություն ունի ապակենտրոնացված համագործակցությունը, որը տարեցտարի ընդլայնվում է: Հաշվի առնելով աշխարհում ապակենտրոնացված համագործակցության և հանրային դիվանագիտության դերի բարձրացման միտումները՝ զրուցակիցները վստահություն են հայտնել, որ երկու մայրաքաղաքների միջև շփումների ակտիվացումը նոր որակ կհաղորդի երկկողմ կապերին:

Անդրադառնալով հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին՝ Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, թե տեղյակ է, որ ինչպես աշխարհի շատ անկյուններում, Հռոմում ևս անց են կացվում և մինչև տարեվերջ տեղի են ունենալու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բազում միջոցառումներ։ Նախագահը բարձր է գնահատել 2000թ. Հռոմի քաղաքային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության միաձայն ճանաչումը: Նախագահի խոսքով, Իտալիայի ավելի քան 60 նահանգային և քաղաքային խորհուրդների մակարդակով Հայոց ցեղասպանության ճանաչումը Հայաստանը դիտարկում է թե՛ որպես հավատարմություն համամարդկային արժեքներին և թե՛ հայ ժողովրդի հանդեպ համերաշխության դրսևորում: Այս համատեքստում Սերժ Սարգսյանը պատահական չի համարել նաև այն փաստը, որ «հավերժական քաղաքում» տեղադրված է Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշատախտակ:

Հանդիպմանը ՀՀ Նախագահը և Հռոմի քաղաքապետն անդրադարձել են նաև Հայաստանի և Իտալիայի միջև հումանիտար կապերի զարգացմանը՝ ընդգծելով, որ երկու երկրներն էլ հարուստ մշակութային պատմություն ունեն, և օրինաչափ է, որ այս բնագավառը հայ-իտալական հարաբերությունների կարևոր բաղկացուցիչն է։

Անդրադարձ է եղել նաև Իտալիայի հայ համայնքի գործունեությանը: ՀՀ Նախագահը, մասնավորապես, նշել է, որ Իտալիայի իշխանությունների և իտալացի ժողովրդի բարեհաճ վերաբերմունքի շնորհիվ հայերը պատմության ընթացքում մեծ հաջողությունների են հասել իտալական հողի վրա՝ գիտության, արվեստի, սպորտի, գործարարության ոլորտներում' իրենց համեստ ներդրումն ունենալով նաև Իտալիայի բարգավաճման գործում:

Հռոմի քաղաքապետի հետ հանդիպումից հետո, Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Վիտտորիանո թանգարանային համալիր, որտեղ դիտել է «Հայաստան. տապանի ժողովուրդ» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են Հայաստանի 3000-ամյա պատմությունն ու Իտալիայում հայերի ներկայությունը փաստող մի շարք նյութեր։ Այս ցուցահանդեսով մեկնարկել են Իտալիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, որտեղ հատուկ բաժնով ներկայացված են նաև այդ ոճրագործության վկայությունները։

Այսօր ՀՀ Նախագահը հարցազրույց է տվել նաև իտալական “Corriere della seara” օրաթերթին' պատասխանելով Հայոց ցեղասպանության ճանաչման և 100-րդ տարելիցի հիշատակման միջոցառումների, հայ-իտալական և Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների վերաբերյալ և բազմաթիվ այլ հարցերի:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Opta-ն ներկայացրել է ԱԱ-2026-ի խմբային փուլի խորհրդանշական հավաքականը Saudi Aramco ընկերության ուղղաթիռը կործանվել է Ռաս Թանուրայի շրջանում․ զոհվել է 14 մարդ Բժիշկը բացահայտել է, թե ինչու է սուրճը գիրացնում Թրամփն ու Նեթանյահուն իրենց իսկ հայտարարություններով հաստատում են իրենց հանցագործությունները․ Մոջթաբա Խամենեի Վաշինգտոնից ճնշում կա, բայց փակ հանդիպումներում դիրքորոշումն այլ է․ «Ռոսատոմ»-ի ղեկավար Սերբիան վերականգնում է պարտադիր զինվորական ծառայությունը. Վուչիչ ԿԸՀ-ն վիճակագրություն չի վարել անվավեր քվեաթերթիկների պատճառների վերաբերյալ. ԿԸՀ նախագահի տեղակալ Փրկարարները Վենեսուելայում երկրաշարժերից հետո փլատակների տակից անվնաս դուրս են բերել երկու 11-ամյա տղաների Ռուսաստանը կարող է լինել միայն ուժեղ, կամ էլ՝ Ռուսաստան չի լինի․ Պուտին Մատչելի և քաղցր միրգը, ինչպես պարզվել է, պաշտպանում է քաղցկեղից և շաքարախտից Ռուսաստանը կարող է սկսել վառելիքի ներմուծում. Ալեքսանդր Նովակ Լույսը վառի´ր. Կոչումով բժիշկ (տեսանյութ) Լեհաստանի պաշտպանության նախարար. Երկրում ԱՄՆ-ի մշտական ռազմական բազայի շուրջ բանակցություններն անցնում են հաջորդ փուլ Օգոստոսի 1-ից «ՀՀ սպորտի վարպետ» և «ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետ» կոչումների համար նոր չափանիշներ կլինեն Թուրքիան և Ադրբեջանը փախլավան ցանկանում են ներկայացնել որպես սեփական մշակութային ժառանգություն Բենուր Փաշայանի հուշամրցաշարին կմասնակցեն օլիմպիական և աշխարհի չեմպիոններ ԵՄ-ն նախատեսում է խստացնել ժամանակավոր պաշտպանության տրամադրման կանոնները Ուկրաինայից ժամանող զորակոչային տարիքի անձանց համար ԱՄՆ-ն փնտրում է հրթիռների արագ և էժան արտադրության լուծումներ Կիևի իշխանությունները պարտվում են մարտական գծի գրեթե բոլոր ուղղություններով, այդ պատճառով էլ անցել են բացահայտ ահաբեկչшկան գործողությունների՝ Արևմուտքի աջակցությամբ. Պուտին Արարատի մարզում «Changan» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմին Եվրամիությունը 5 մլն եվրո է մոբիլիզացրել՝ Վենեսուելայում երկրաշարժից տուժածներին արտակարգ օգնություն ցուցաբերելու համար Հուզիչ հանդիպում օդանավակայանում․ այսպես է Արտաշ Ասատրյանի ընտանիքը դիմավորել նրա դստերը (Լուսանկարներ)Մալաթիա-Սեբաստիայի Սուրբ երրորդություն եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. Փաշինյան (տեսանյութ) Նոր կադր՝ հիվանդասենյակից. Գոռ Հակոբյանը հրապարակել է որդու լուսանկարը Քսանմեկամյա ֆուտբոլիստին սպանել են թեժ լեզվակռվից հետո Երևանում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մшրմինը․ կшսկшծյшլը հայտնի է Ավիավթար՝ Ֆրանսիայում․ կան տասնյակից ավելի զոհեր ՊԵԿ-ը հերքել է Բագրատաշենի մաքսակետի աշխատանքի խափանման մասին տեղեկությունները ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն այցելել է «Քոնթուր գլոբալ» ընկերության Գորիսի գրասենյակ՝ քննարկելու էներգետիկ անվտանգության և համագործակցության հնարավոր ուղղությունները ՍԴ ինստիտուտը պետք է հարգել՝ անկախ բովանդակությունից. ՔՊ-ից նաև դրանով ենք տարբերվում․ Վարդևանյան Իրանի հարվածները միլիարդավոր դոլարների վնաս են հասցրել ԱՄՆ ռազմաբազաներին Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Ինքնասպանություն Գյումրիում. տղամարդը վերջ է տվել կյանքին՝ ձեռքում նռնակը պայթեցնելով Պարզվել է գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունը Արաղչին անակնկալ մեկնել է Բաղդադ խորհրդակցությունների. ԶԼՄ Ես առաջադրվել եմ․ Արուսյակ Ջուլհակյանը հաստատել է, որ առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում Առկա են բոլոր բարենպաստ հիդրոօդերևութաբանական նախադրյալները, որ առաջիկա օրերին Սևանա լճի մակարդակի բարձրացման ցուցանիշը գերազանցի 1993 թվականի ցուցանիշը․ Լևոն Ազիզյան Ցանկացած միջամտություն կամ առանձին կարգավորման փորձ կարող է միայն բարդացնել իրավիճակը․ Արաղչին կոչ է արել չմիջամտել Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակին Վերջին օրերին Եվրոպան պատած շոգի ալիքը գնահատվում է որպես դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում գրանցված ամենահզորը․ Լևոն Ազիզյան Կանգ չենք առնելու․ Զելենսկու կոշտ ուղերձը՝ Ռուսաստանին Լայպցիգում անոմալ շոգի պատճառով տրամվայների երթևեկությունը ամբողջությամբ դադարեցվել է Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հունիսի 28-ինՌուսաստանը հայտարարել է առաջխաղացման մասին Դնեպրոպետրովսկի և Զապորոժիեի ուղղությամբ Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Երևանի քաղաքապետարանը պարգևատրել է 2026 թ. աշխարհի գավաթների առաջնություններում մեդալակիրներին ու մարզիչներին Ուկրաինան Խերսոնում հարվածել է ավտոբուսային պարկին․ ոչնչացվել է 14 դպրոցական ավտոբուս Իսրայելի հիմնական ձեռքբերումներից է Լիբանանի հարավի մի մասի վերահսկողության պահպանումը․ Զաքարյան Մեդվեդև. Ռուսաստանի հետ ձևավորված կապերի խզումը Հայաստանի շարքային քաղաքացիների համար անխուսափելի ծանր հետևանքների կհանգեցնի
Ամենադիտված