«Ժողովուրդ». Ո՞վ է Արտակ Սարգսյանին (SAS-ի Արտակ) թույլատրել խորհրդարան «մտնել» ավտոմեքենայով
Հայկական Մամուլ
Այս շաբաթվա քառօրյայի ընթացքում «Ժողովուրդ»-ը արձանագրել էր, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Սարգսյանը՝ Սասի Արտակը, խորհրդարանի բակ էր մտել իր անձնական ավտոմեքենայով: Սա այն դեպքում, որ պատգամավորներն իրավունք չունեն ավտոմեքենայով խորհրդարանի տարածք «ներխուժել»:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանից պարզել, թե այդ ինչ «արժանիքի» համար են Ա. Սարգսյանին թույլատրում խորհրդարան «մտնել» ավտոմեքենայով:
«Աշխատանքային պայմաններից ելնելով՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարը ցանկացած մեքենայի համար կարող է սահմանել ԱԺ տարածք մտնելու իրավունք: Հաճախ կարելի է ԱԺ տարածքում տեսնել, օրինակ՝ Հանրային հեռուստաընկերության մեքենան կամ այլ մեքենա, որը կոնկրետ խնդիր է լուծում: Հենց այսպիսի իրավիճակ է ստեղծվել նաև Ձեր նշած մեքենան մտնելու թույլտվություն տալու համար: Այդ մուտքը մեկ անգամյա է եղել»,- պատասխանեց Բաբայանը: Ասել է թե՝ Հրայր Թովմասյանի ճաշակն է թելադրում ԱԺ բակ մտնողների ցանկը»:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ