«Հրապարակ». Գևորգ Կոստանյանը երեկ արտահերթ խորհրդակցություն է հրավիրել. սպասվում է 3-5 դատախազի փոփոխություն
Հայկական Մամուլ
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը երեկ արտահերթ խորհրդակցություն է հրավիրել: Գրում ` «Հրապարակ»-ը:
Փաստաբաններից մեկը վրդովված պատմում էր մեզ, որ գնացել է նիստի, սակայն գործով մասնակցող դատախազը չէր եկել՝ պատճառաբանելով, թե դատախազություն են կանչել: Ավելի ուշ լուր տարածվեց, որ Շիրակի մարզի դատախազին տեղափոխում են այլ աշխատանքի: Թեեւ պաշտոնապես այս լուրերը հերքվում են, բայց մեր աղբյուրները հակառակն են վստահեցնում: Ոստիկանական համակարգում սկսված կադրային փոփոխությունների ալիքը հասել է նաև դատախազություն:
Մեր տեղեկություններով, առաջիկայում սպասվում է 3-5 դատախազի փոփոխություն, կլինեն տեղափոխություններ՝ մարզերից Երևան և հակառակը:
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ