Հուշամեդալ` վաստակաշատ բժիշկ-կարդիոռևմատոլոգ Սարա Եսայանին
Հասարակություն
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի բժիշկ-կարդիոռևմատոլոգ Սարա Եսայանին հիվանդներն ու այցելուները լավ են ճանաչում ոչ միայն երկարամյա աշխատանքի, այլև նրա նվիրումի, հոգատար ու մասնագիտական բարձրակարգ մոտեցման համար։
Առողջության պահպանման առաջնային օղակում անգնահատելի ծառայության համար ՀՀ առողջապահության նախարարի հրամանով Սարա Եսայանին հայտարարվել է շնորհակալություն։ Նախարարն այսօր վաստակաշատ բժշկուհուն պարգևատրեց ՀՀ առողջապահության նախարարության հուշամեդալով։
«Մեզ համար պատվաբեր և ուրախալի է պարգևատրել ռևմատոլոգիայի ոլորտում 43 տարվա փորձ ունեցող բժշկուհու, ով առաջնային օղակում առողջապահական համակարգին, մեր ժողովրդին անգնահատելի ծառայություն է մատուցում» ,- նշեց Արմեն Մուրադյանը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից