Մատչելի և քաղցր միրգը, ինչպես պարզվել է, պաշտպանում է քաղցկեղից և շաքարախտից Ռուսաստանը կարող է սկսել վառելիքի ներմուծում. Ալեքսանդր Նովակ Լույսը վառի´ր. Կոչումով բժիշկ (տեսանյութ) Լեհաստանի պաշտպանության նախարար. Երկրում ԱՄՆ-ի մշտական ռազմական բազայի շուրջ բանակցություններն անցնում են հաջորդ փուլ Օգոստոսի 1-ից «ՀՀ սպորտի վարպետ» և «ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետ» կոչումների համար նոր չափանիշներ կլինեն Թուրքիան և Ադրբեջանը փախլավան ցանկանում են ներկայացնել որպես սեփական մշակութային ժառանգություն Բենուր Փաշայանի հուշամրցաշարին կմասնակցեն օլիմպիական և աշխարհի չեմպիոններ ԵՄ-ն նախատեսում է խստացնել ժամանակավոր պաշտպանության տրամադրման կանոնները Ուկրաինայից ժամանող զորակոչային տարիքի անձանց համար ԱՄՆ-ն փնտրում է հրթիռների արագ և էժան արտադրության լուծումներ Կիևի իշխանությունները պարտվում են մարտական գծի գրեթե բոլոր ուղղություններով, այդ պատճառով էլ անցել են բացահայտ ահաբեկչшկան գործողությունների՝ Արևմուտքի աջակցությամբ. Պուտին Արարատի մարզում «Changan» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմին Եվրամիությունը 5 մլն եվրո է մոբիլիզացրել՝ Վենեսուելայում երկրաշարժից տուժածներին արտակարգ օգնություն ցուցաբերելու համար 

Խաչքարի տեղադրումը եկավ լրացնելու այն կոթողների շարքը, որոնք խոսուն վկան են մեկուկես միլիոն կյանք խլած ոճրագործության. Սերժ Սարգսյան

Աշխարհ

Պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Իտալիայի Նեապոլ քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ներկա է գտնվել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և կարդինալ Սեպեի կողմից մատուցված եկեղեցական արարողությանն ու Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողի՝ Ջուղայի խաչքարերից մեկի կրկնօրինակ խաչքարի բացման և օծման արարողությանը: Հանրապետության Նախագահը խաչքարի բացման և Սբ. Գրիգոր Լուսավորչի մասունքների վերադարձի կապակցությամբ հանդես է եկել ելույթով:

Միջոցառման ընթացքում հասարականան, քաղաքական, տնտեսական հատվածները ներկայացնող մի խումբ հայ և իտալացի գործիչների Նախագահ Սերժ Սարգսյանը հանձնել է Հայաստանի Հանրապետության պետական բարձր պարգևներ: Պարգևները շնորհվել են Հայոց ցեղասպանության ճանաչման, Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև երկկողմ կապերի ամրապնդման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման, հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման, հոգևոր արժեքների տարածման, հայ-իտալական մշակութային, բարեկամական կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև հայանպաստ ակտիվ հասարակական-քաղաքական գործունեության, տնտեսության բնագավառում և հայապահպանության գործում ներդրած ավանդի համար:

Հանրապետության Նախագահին շնորհվել է Նեապոլ քաղաքի շքանշան, որը Սերժ Սարգսյանին հանձնել է քաղաքապետ Լուիջի դե Մաջիստրիսը:

***

ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանի խոսքը Նեապոլում խաչքարի բացման և Սբ. Գրիգոր Լուսավորչի մասունքների վերադարձի կապակցությամբ

Ձե՛րդ Սրբություն Կաթողիկոս Ամենայն Հայոց,
Ձե՛րդ Սրբություն Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս,
Ձե՛րդ Ամենափայլություն Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք,
Ձերդ Վսեմափայլություն Նեապոլի արքեպիսկոպոս, կարդինալ Սեպե,
Մեծարգո՛ քաղաքապետ Մաջիստրիս,
Հարգելի՛ բարեկամներ,

Այսօր առանձնակի պատիվ է ինձ համար գտնվել այստեղ՝ հայ ժողովրդի պատմության հետ բազմաթիվ թելերով կապված այս հիասքանչ քաղաքում՝ Նեապոլում, շրջապատված ձեր հարգարժան ներկայությամբ:

Ինձ համար շատ հուզիչ է, որ հենց հայոց առաջին քահանայապետն է Հայաստանից ավելի քան երկու հազար կիլոմետր հեռավորության վրա գտնվող այս քաղաքի պահապան սուրբը և որ մինչ օրս 16-րդ դարի այս հիասքանչ վանական համալիրը, հարակից փողոցն ու հրապարակը կրում են նրա անունը։ Սա վկայում է հայ և իտալացի ժողովուրդներին մերձեցնող խոր ու անքակտելի պատմական կապերի մասին, ինչում մեծ է նաև սուրբ Գրիգոր Հայի ավանդը: Եվ այն, որ այսօր՝ շուրջ հինգդարյա բացակայությունից հետո, նրա սուրբ մասունքները վերադարձվեցին իրենց նախնական մատուռ, մեծ խորհուրդ ունի։

Առհասարակ խոսուն է այն փաստը, որ հայերը եկեղեցաշինությամբ են զբաղվել ոչ միայն իրենց Հայրենիքում, այլև այն բոլոր վայրերում, որտեղ ճակատագրի բերումով հայտնվել են: Դեռևս 12-րդ դարում իտալական 9 քաղաքում գործել են 10-ից ավելի հայկական եկեղեցիներ, որոնց թիվը 15-րդ դարում հասել է 40-ի։ Շատ հուզիչ է, որ անգամ իտալական այնպիսի փոքր քաղաքում, ինչպիսին Մատեռան է, նույնպես վեր է խոյանում մի գողտրիկ հայկական եկեղեցի:

Րոպեներ առաջ Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունը կրող այս հրապարակում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգություն ճանաչված հայկական խաչքարի տեղադրումը եկավ լրացնելու Հռոմում, Միլանում, Պադուայում, Բարիում և աշխարհի տարբեր անկյուններում գտնվող Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողների շարքը՝ որպես խոսուն վկա այն ոճրագործության, որ մեկուկես միլիոն անմեղ կյանք խլեց: Նրանցից շատերն այդպես էլ շիրիմ չունեցան, և հենց այս է պատճառը, որ նման հուշարձանների առավել կարևոր առաքելությունը նրանում է, որ դրանք դառնում են նրանց հիշատակի յուրատեսակ հանգրվան: Իսկ այս խաչքարի խորհուրդն ավելին է, քանզի դրա բնօրինակը նույնպես անխնա ոչնչացվել է՝ Նախիջևանի մնացյալ խաչքարերի շարքում՝ զոհ գնալով Ադրբեջանի կողմից իրականացված մշակութային ցեղասպանությանը: Այս հանցագործություններն ունեն մեկ նպատակ՝ ոչնչացնել հազարամյա մշակույթներ, ջնջել ժողովուրդների հիշողությունը։ Իսկ մարդկային հիշողությունը հավերժ է այնքան, քանի դեռ առկա են այդ հիշողությունը կրողներն ու փոխանցողները:

Սիրելի՛ բարեկամներ,

Հայաստանին Իտալիայի և կաթոլիկ աշխարհի առաջնորդանիստ Սուրբ Աթոռի հետ միավորողը մարդասիրությունից սերող քրիստոնեական նույնակունք արժեհամակարգն է: Վաղը Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից հայ հավատացյալների համար մատուցվելիք բացառիկ պատարագն ու դրա ընթացքում միջնադարյան մտքի հայ հանճար, Աստվածաշնորհ Սուրբ Գրիգոր Նարեկացուն «Տիեզերական Եկեղեցու վարդապետ» տիտղոսի շնորհումը դրա վառ վկայությունն են՝ հաշվի առնելով, որ կաթոլիկ եկեղեցու՝ շուրջ 2000-ամյա պատմության ընթացքում միայն 36 մեծագույն սուրբ և աստվածաբան են արժանացել այդ մեծագույն պատվին:

Հայաստանը՝ որպես մշակութային արժեքների պահպանման իրական ջատագով, շարունակաբար ջանում է իր նպաստը բերել քրիստոնեական մշակույթի պահպանման ու տարածման վեհ գործին, և դրա դրսևորումներից է նաև այս վանական համալիրի բակում գտնվող՝ 17-րդ դարի շատրվանի վերանորոգումը:

Հարգարժա՛ն ներկաներ,

Յուրաքանչյուր հայի համար այս տարին բացառիկ խորհուրդ ունի. լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Սա հայ ժողովրդի և միջազգային հանրության համար կարևոր տարելից է ոչ միայն հետադարձ հայացք գցելու և պատմական փաստերը վերաիմաստավորելու, այլև նմանօրինակ հանցագործություններին «այլևս երբեք» ասելու համար: Այդ նպատակով մի քանի օրից՝ ապրիլի 24-ին, Երևանում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում, Ծիծեռնակաբերդի բարձունքում, հայ ժողովրդի կողքին են կանգնելու աննախադեպ թվով օտարերկրյա բարձրաստիճան այրեր, այդ թվում՝ եվրոպական երկրների նախագահներ: Բարձր ենք գնահատում, որ Իտալիան և Սուրբ Աթոռը նույնպես միացել են այս արհավիրքի դեմ միջազգային պայքարին՝ ճանաչելով և դատապարտելով Հայոց ցեղասպանությունը:

Վերադառնալով այսօրվա միջոցառումներին՝ շնորհակալություն եմ հայտնում դրանց կայացման գործում ձեր համակողմանի աջակցության համար: Նեապոլն այսօր ավելի հարազատ դարձավ մեզ, թեև հայերի սերը այս չքնաղ քաղաքի հանդեպ գալիս է հեռավոր 9-րդ դարից։ Հատկանշական է, որ հենց Նեապոլի սրտում գտնվող Սան Գրեգորիո Արմենո փողոցի վրա են կազմակերպվում Իտալիայում ամենահայտնի սուրբծննդյան տեսարանների ցուցադրությունն ու տոնավաճառը, որն այդ օրերին վերածվում է քրիստոնյաների յուրօրինակ հավաքատեղիի:

Այս ամենը հաշվի առնելով՝ կարծում եմ, որ պետք է համատեղ աշխատենք, որպեսզի մեր մշակութային կապերը համալրենք համագործակցության այլ ուղղություններով, օրինակ՝ զբոսաշրջության ոլորտի ծրագրերով, հատկապես որ Իտալիան հայ զբոսաշրջիկների այցելության առաջնային ուղղություններից է: Այս հարցում մենք պետք է հետևենք Նեապոլի մեծ զավակ և աշխարհահռչակ գիտնական Ջորդանո Բրունոյի խորհրդին. «Չկա այնպիսի բան, որ չհաղթահարվի աշխատանքով»։

Շնորհակալություն»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մատչելի և քաղցր միրգը, ինչպես պարզվել է, պաշտպանում է քաղցկեղից և շաքարախտից Ռուսաստանը կարող է սկսել վառելիքի ներմուծում. Ալեքսանդր Նովակ Լույսը վառի´ր. Կոչումով բժիշկ (տեսանյութ) Լեհաստանի պաշտպանության նախարար. Երկրում ԱՄՆ-ի մշտական ռազմական բազայի շուրջ բանակցություններն անցնում են հաջորդ փուլ Օգոստոսի 1-ից «ՀՀ սպորտի վարպետ» և «ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետ» կոչումների համար նոր չափանիշներ կլինեն Թուրքիան և Ադրբեջանը փախլավան ցանկանում են ներկայացնել որպես սեփական մշակութային ժառանգություն Բենուր Փաշայանի հուշամրցաշարին կմասնակցեն օլիմպիական և աշխարհի չեմպիոններ ԵՄ-ն նախատեսում է խստացնել ժամանակավոր պաշտպանության տրամադրման կանոնները Ուկրաինայից ժամանող զորակոչային տարիքի անձանց համար ԱՄՆ-ն փնտրում է հրթիռների արագ և էժան արտադրության լուծումներ Կիևի իշխանությունները պարտվում են մարտական գծի գրեթե բոլոր ուղղություններով, այդ պատճառով էլ անցել են բացահայտ ահաբեկչшկան գործողությունների՝ Արևմուտքի աջակցությամբ. Պուտին Արարատի մարզում «Changan» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմին Եվրամիությունը 5 մլն եվրո է մոբիլիզացրել՝ Վենեսուելայում երկրաշարժից տուժածներին արտակարգ օգնություն ցուցաբերելու համար Հուզիչ հանդիպում օդանավակայանում․ այսպես է Արտաշ Ասատրյանի ընտանիքը դիմավորել նրա դստերը (Լուսանկարներ)Մալաթիա-Սեբաստիայի Սուրբ երրորդություն եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. Փաշինյան (տեսանյութ) Նոր կադր՝ հիվանդասենյակից. Գոռ Հակոբյանը հրապարակել է որդու լուսանկարը Քսանմեկամյա ֆուտբոլիստին սպանել են թեժ լեզվակռվից հետո Երևանում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մшրմինը․ կшսկшծյшլը հայտնի է Ավիավթար՝ Ֆրանսիայում․ կան տասնյակից ավելի զոհեր ՊԵԿ-ը հերքել է Բագրատաշենի մաքսակետի աշխատանքի խափանման մասին տեղեկությունները ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն այցելել է «Քոնթուր գլոբալ» ընկերության Գորիսի գրասենյակ՝ քննարկելու էներգետիկ անվտանգության և համագործակցության հնարավոր ուղղությունները ՍԴ ինստիտուտը պետք է հարգել՝ անկախ բովանդակությունից. ՔՊ-ից նաև դրանով ենք տարբերվում․ Վարդևանյան Իրանի հարվածները միլիարդավոր դոլարների վնաս են հասցրել ԱՄՆ ռազմաբազաներին Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Ինքնասպանություն Գյումրիում. տղամարդը վերջ է տվել կյանքին՝ ձեռքում նռնակը պայթեցնելով Պարզվել է գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունը Արաղչին անակնկալ մեկնել է Բաղդադ խորհրդակցությունների. ԶԼՄ Ես առաջադրվել եմ․ Արուսյակ Ջուլհակյանը հաստատել է, որ առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում Առկա են բոլոր բարենպաստ հիդրոօդերևութաբանական նախադրյալները, որ առաջիկա օրերին Սևանա լճի մակարդակի բարձրացման ցուցանիշը գերազանցի 1993 թվականի ցուցանիշը․ Լևոն Ազիզյան Ցանկացած միջամտություն կամ առանձին կարգավորման փորձ կարող է միայն բարդացնել իրավիճակը․ Արաղչին կոչ է արել չմիջամտել Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակին Վերջին օրերին Եվրոպան պատած շոգի ալիքը գնահատվում է որպես դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում գրանցված ամենահզորը․ Լևոն Ազիզյան Կանգ չենք առնելու․ Զելենսկու կոշտ ուղերձը՝ Ռուսաստանին Լայպցիգում անոմալ շոգի պատճառով տրամվայների երթևեկությունը ամբողջությամբ դադարեցվել է Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հունիսի 28-ինՌուսաստանը հայտարարել է առաջխաղացման մասին Դնեպրոպետրովսկի և Զապորոժիեի ուղղությամբ Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Երևանի քաղաքապետարանը պարգևատրել է 2026 թ. աշխարհի գավաթների առաջնություններում մեդալակիրներին ու մարզիչներին Ուկրաինան Խերսոնում հարվածել է ավտոբուսային պարկին․ ոչնչացվել է 14 դպրոցական ավտոբուս Իսրայելի հիմնական ձեռքբերումներից է Լիբանանի հարավի մի մասի վերահսկողության պահպանումը․ Զաքարյան Մեդվեդև. Ռուսաստանի հետ ձևավորված կապերի խզումը Հայաստանի շարքային քաղաքացիների համար անխուսափելի ծանր հետևանքների կհանգեցնի Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը թևակոխել է նոր՝ շինարարության փուլ. ինչ է նախատեսվում Ավտովթար Սևան-Գեղամավան ճանապարհին․ նախաձեռնվել է քրեական վարույթԴավաճանությունը սխալ չէ, ընտրություն է. եթե դավաճանությունը ներվեր՝ սատանան Աստծո կողքին կնստեր. Աբգար Սրբազան Ավստրալիան կրկնապատկում է տուգանքները՝ երեխաների՝ սոցիալական ցանցերի արգելքը խախտելու համարՀայաստանի բասկետբոլի հավաքականն ընկերական խաղում հաղթել է Իռլանդիային ՌԴ ՊՆ-ն հայտնել է Կոնստանտինովկայում և Կրասնի Լիմանում ծանր մարտերի և ավիահարվածների մասին Իրանական հարձակումների հետևանքները․ Քուվեյթը որսացել է երկու բալիստիկ հրթիռ, Բահրեյնում վնասվել է բնակելի շենք Իսրայելն այլևս չի կարող համարվել ԱՄՆ-ի «առանձնահատուկ և պաշտպանված դաշնակից». Վենս Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր
Ամենադիտված