«Ո՞վ է ձեզ թույլ տվել ժողովրդի առաջ փակել եկեղեցու դռները». Աջապահյանը զայրացավ Քարդաշյանի անվտանգության աշխատակիցների վրա
Հայաստան
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ամերիկյան ռեալիթի շոուի հայտնի աստղ Քիմ Քարդաշյանը քրոջ, ամուսնու' Քանիե Ուեսթի և դստեր՝ Նորթի հետ այսօր՝ ապրիլի 11-ին, այցելել է Գյումրի։
Քարդաշյաններն այցելեցին նաև Գյումրու Ամենափրկիչ եկեղեցի, որտեղ փոքրիկ միջադեպ տեղի ունեցավ:
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը զայրացավ եկեղեցու դռները փակած անվտանգության աշխատակիցների վրա: Վերջինս հորդորեց նրանց չարգելել հավատացյալներին և լրագրողներին մտնել եկեղեցի. «Ո՞վ է ձեզ թույլ տվել ժողովրդի առաջ փակել եկեղեցու դռները»,- ասաց զայրացած Աջապահյանը:
Դրանից հետո անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ Քարդաշյան ընտանիքը դուրս եկավ եկեղեցուց:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից